Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներին Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան Ինգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի Աբխազիա ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրը Եվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բուլղարիայում Հեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին

10 000 ուսուցիչ կրճատելու վերաբերյալ քննարկում չի եղել, սակայն կրճատումներն անխուսափելի են

 

10 000 ուսուցիչ կրճատելու վերաբերյալ քննարկում չի եղել, մինչ օրս որևէ հարց չի բարձրացվել այդ մասին կառավարությունից և Ազգային ժողովում այդ հարցը չի քննարկվել ընդհանրապես: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը:

«Բայց այն, որ ուսուցիչների կրճատման խնդիրն իրապես կա, դա փաստ է: Մարզերում շատ տարածված է այն երևույթը, որ մեկ դրույք աշխատանքի՝ այն էլ 22 ժամ, օրինակ՝ «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկայի դեպքում, տնօրենները նախկինում, նախկին վարչակարգի հետ համատեղ գումարներ վերցնելով՝ մեկ դրույքի վրա բերել են երկու կամ երեք մասնագետ: Եվ այսօր դպրոցներ կան, որ երեք նույն առարկայի մասնագետ 22 ժամի համար են աշխատում, այն էլ 8 ժամ առավելագույն ծավալով. այս դեպքում թերբեռնվածության խնդիր է առաջանում, այս դեպքում է միայն, որ պահանջվում է կրճատել ուսուցչին»,- պարզաբանեց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը մանրամասնեց, որ սա չի վերաբերում «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներին. «Տվյալ դեպքում, այնուամենայնիվ, առավելագույն ժամը կարող է լինել փոքր դպրոցների համար 8 ժամը և այստեղ մեկ մասնագետ է, այդ մեկ մասնագետը չի կրճատվելու, սա թերբեռնվածության դեպք չի համարվելու: Այսինքն՝ խնդիրը բացառապես արհեստածին թերբեռնվածությա՞ն մասին է։ Եթե օրինակ՝ 8 ժամ «Քիմիայի» դասաժամ ունեցող դպրոցում կրկին կա երկու կամ երեք ուսուցիչ, սա իրապես մեծ խնդիր է առաջացնում: Այստեղ արհեստականորեն, կարծես թե, թույլ չի տրվում, որ մեկ մասնագետը նորմալ վարձատրվի»,- նշեց նա։

«Այս հարցը շատ վաղուց է քննարկվել, մինչև անգամ մեր իշխանության գալը: Այս հարցին ես՝ որպես կրթության փորձագետ, տիրապետում եմ, բայց մենք կրճատման հարց այս պահին չենք քննարկել»,– ավելացրեց նա:

Հարցին՝ արդյոք կարող է թիվ նշել, թե արհեստական գերբեռնվածությունը թոթափելու համար քանի հաստիք կկրճատվի, նա ասաց, որ հստակ թիվ ասել չի կարող: «Վերջին մեկ տարում այդ թիվը բավական փոփոխվել է: Այսինքն՝ մինչև հեղափոխությունն էլ բավականին շատ տնօրեններ, ֆինանսական խնդիրներից ելնելով, կրճատումներ էին արել. կազմակերպիչների, ջոկատավարների և այլ հաստիքներ են կրճատվել: Այսինքն՝ կրճատումներ եղել են թե՛ 2017 թվականին, թե՛ 2018-ին»,- նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ ներառական կրթության մասնագետների թիվն արհեստականորեն շատ մեծ էր: «Օրինակ՝ կային դպրոցներ, որ չունեին լոգոպեդ, երբ անհրաժեշտ էր, բայց ունեին 4 դաստիարակ, որի կարիքը չկա: Նմանատիպ արհեստածին բոլոր հաստիքները ժամանակին էլի ահագին թեթևացան: 2018-ին էլ է թեթևացել, իսկ հիմա կարծում եմ, որ պետք է համակարգային լուծում գտնել»,- նշեց նա:

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ եթե դպրոցում կա, օրինակ՝ «Հայոց լեզվի» 3-4 ուսուցիչ, ապա պետք է մնա մեկը կամ երկուսը, նա պատասխանեց. «Ո՛չ: Դպրոցներ կան, որ կարող են ունենալ 5 «Հայոց լեզվի» ուսուցիչ և 5-ի կարիքն էլ լինի: Դրանք այն դպրոցներն են, որտեղ կան 1500–ից ավելի աշակերտ, որտեղ ծանրաբեռնվածությունը համապատասխանում է դասաժամերին: Իսկ այն դպրոցներում, որտեղ կա 60-ից 70 աշակերտ և այդ դպրոցում, ենթադրենք դասաժամերը առավելագույն թվով կազմում են 22 ժամ, որն ընդամենը մեկ ուսուցչի մեկ դրույքաչափի ծանրաբեռնվածություն է, և այդտեղ ունենք երեք ուսուցիչ, այս դեպքում պետք է կրճատի»:

Ի պատասխան հարցին, թե կա արդյոք մեխանիզմ, թե կրճատելիս, որ ուսուցչին է տրվելու նախապատվությունը, նա պատասխանեց. «Այս պահին հարցը չի քննարկվել, բնականաբար, մեխանիզմը չի էլ մշակվել, բայց եթե հարցը քննարկվի էլ, կարծում եմ՝ ուսուցչի մասնագիտական գիտելիքները հաշվի առնելով է կատարվելու կրճատումը»:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում