Իրանը Հայաստանի տարածքում ԱՄՆ–ի դեմ հետախուզություն է վարում (լուսանկար)
Հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում:
Ֆիլմում ինֆորմացիոն առիթը այն էր, որ ըստ իրանական կողմի՝ վերջին տարվա ընթացքում իրենք բացահայտել են ԿՀՎ-ի 17 գործակալի, որոնցից մի քանիսին ձերբակալվել են ու մահվան դատապարտել: Ֆիլմում զուգահեռ ուղեկցվում են կադրեր, որտեղ, ըստ իրանական կողմի, արտասահմանից գործող ԿՀՎ-ի գործակալներ են, իսկ իրանական հետախուզությունը հետևում է նրանց:
Կադրերում երևում է, որ այդ անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում: Օրինակ՝ ստորև ներկայացված լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է:

Իրանական հետախուզության կողմից հսկվող անձը Կասկադում:
Իրանական հետախուզության կողմից հսկվող անձը Կասկադում:
Հենց այս կադրի ցուցադման ժամանակ ֆիլմում հաղորդավարը ասում է, որ «Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության բաժնի աշխատակիցները սկսեցին վերահսկել երկրի սահմաններից դուրս գործող ԿՀՎ-ի լրտեսներին»: Հողորդավարի խոսքից հետո միանում է հետախուզության նախարարի խոսքը, ով ասում է՝ «չսպասելով, որ նրանք մեր երկիր լրտեսներ ուղարկեն՝ մենք ինքներս գնացինք նրանց գտանք»:
Նույն անձից ֆիլմում ցուցադրվում են նաև այլ կադրեր, որոնք ևս արված են Հայաստանում՝ տարբեր ռեստորաններում: Օրնակ՝ հենց այս կադրում նկատվում է «Կիլիկա» գարեջրագործական ընկերության սառնարանը:

Իրանական հետախուզության կողմից հսկվող անձը Հայաստանի ռեստորաններից մեկում
Իրանական հետախուզության կողմից հսկվող անձը Հայաստանի ռեստորաններից մեկում
Նշենք նաև, որ նույն ֆիլմում ներկայացվում են նաև այլ անձինք, որոնք արդեն ուրիշ երկրներում են:
Աղբյուրը՝ razm.info

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են