Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞
ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանից ստացված միջնորդության քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կընդունվի դրա համար էական հանգամանքների պարզումից հետո, որոնց ուղղությամբ ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդել էր գլխավոր դատախազին` կարճել Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և խափանման միջոց կալանավորումը վերացնել։ Նշենք, որ Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
70- ամյա Գեղամ Պետրոսյանը ներկայումս գտնվում է կալանքի տալ։ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել, բացի այդ վերացված չէ նրա հետ տեսակցությունների արգելքը։
Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։
Դեպքից 10 տարի անց՝ 2019թ. հունիսի 4–ին Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած 70–ամյա Գեղամ Պետրոսյանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են