Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներին Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան Ինգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի Աբխազիա ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրը Եվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բուլղարիայում Հեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդով

Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել
Գիտություն

«Այս 1 տարվա ընթացքում գիտությանը շատ մեծ հարված են հասցրել». ԵԳԱԾ-ի անդամները դժգոհում են նախարարությունից

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, սակայն որեւէ լուծման տարբերակ չեն ստացել։ Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։

«Հիմնադրամը լուծարեցին, հավանաբար, ունեին բավարար հիմքեր, բայց դրանից հետո պետք էր շատ արագ կազմակերպել՝ դրա փոխարինումը մեկ այլ խողովակով։ Այս 1 տարվա ընթացքում գիտությանը շատ մեծ հարված են հասցրել, դա մտահոգիչ է։ Այդ խողովակը պետք է շտապ գործարկել»,- ասաց Ազիզբեկյանը։


Նա պատմեց, որ տարբեր բաժինների երիտասարդ գիտնականներից կազմվում էր խումբ, եւ իրենց կողմից թափանցիկ կերպով ներկայացվում էր, թե ստացված գումարը՝ որտեղ եւ ինչպես է ծախսվում։ Նրա խոսքով՝ մինչեւ վերջին 1 տարին, բավականին մեծ համբավ է ձեռք բերել ծրագիրը. «Հիմա երիտասարդները գալիս են, հետարքրքվում են, դիմում են ինձ՝ արդյոք ես ունեմ տեղեկություն, թե ինչո՞ւ չի աշխատում ծրագիրը, կամ ե՞րբ կսկսի աշխատել։ Այս 1 տարում դա շատ մեծ հարված եղավ երիտասարդությանը։ Կար մի բան, որ ստաբիլ էր, որին վստահում էին, բայց չգիտես՝ ինչու, անհասկանալի պատճառներով, դա սկսեց չաշխատել, քանի որ այդ ֆինանսավորումը ուղղվում էր ինչ-որ հիմնադրամի կողմից»։

Գիտնական Սուսաննա Գեւորգյանն էլ պատմեց, որ այդ ծրագիրը հնարավորություն էր տալիս երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների մասնակցել, խրախուսում էր ազդեցության գործակցող հոդվածների տպագրությանը, սարքերի, նյութերի ձեռք բերման հնարավորություն էր տալիս. «Այս տարի ես հնարավորություն ունեցա դասընթացի մասնակցելու արտերկրում, մասնակի ֆինանսավորում էի ստացել, հետեւաբար, մյուս մասը կարող էի դիմել ԵԳԱԾ-ին, որպեսզի ստանամ մյուս մասի աջակցությունը, բայց քանի որ ծրագիրը չէր գործում, հնարավորություն չունեցա։ Որոշեցի բարձրաձայնել խնդիրը, գուցե ինչ-որ լուծում ստանար, իմ նման էլի գիտնականներ կային, որոնք նման հրավերներ էին ստացել։ Քննարկումներ անցկացրինք «Գիտական համայնք» խմբում, եւ որոշեցինք դիմել նախարար Արայիկ Հարությունյանին։ Ուղարկեցինք մեր նամակը, իրականացրինք նաեւ ստորագրահավաք, որին մասնակցեցին ավելի քան 200 գիտնական։ Մեզ պաշտոնական նամակով պատասխանեցին, որ բարձրաձայնված հարցը քննարկման փուլում է, սակայն մինչեւ օրս ոչ մի լուծում չի տրվել»։

Սուսաննա Գեւորգյանի խոսքը շարունակեց անդամներից Աստղիկ Զորյանը՝ պատմելով, որ անդամները հանդիպում են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ. «Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ փուլում է այդ հարցը, մեզ ասացին, որ սպասենք, քանի որ ՀԵՀ-ի հետ կապված խնդիրներ կան։ Եթե առաջ ունեին հնարավորություն մասնագիտական իրենց կոնֆերանսներին մասնակցելու, որոնք, ի դեպ՝ հնավորություն են տալիս կապեր ձեռք բերել արտերկրի գործընկերների հետ, հիմա 1 տարի է, որ գիտնականները զրկված են այդ հնարավորությունից»։

Աստղիկ Զորյանն ասաց, որ ԵԳԱԾ-ի ղեկավար մարմինը բացառապես կամավորական գործունեություն է ունեցել, եւ հիմա իրենց միակ ֆինանսավորման աղբյուրը մնացել է Գիտության պետական կոմիտեն. «Հիմա մենք հնարավորություն չունենք մասնակցելու մրցույթների, իմանալ հաղթողներին, քանի որ չկա ֆինանսավորում։ Ամբողջությամբ պարալիզացված ենք»։