ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման արժեքը կկազմի մոտ 70 մլրդ դոլար
Ամերիկա-մեքսիկական սահմանին պատի շինարարության արժեքը կկազմի գրեթե 66,9 մլրդ դոլար: Այս մասին նշված է երեքշաբթի հրապարակված զեկույցում, որը կազմել են ԱՄՆ Կոնգրեսի ազգային անվտանգության հարցերով եւ կառավարական հաստատությունների գործերով կոմիտեի դեմոկրատ սենատորների օգնականները, որն իրականացնում է այս նախագծի հսկողությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մղոնի (1,6 կմ) համար 36,6 մլն դոլար արժեքի դեպքում 1827 մղոն (2940 կմ) երկարությամբ պատի արժեքը կարող է 66,9 մլրդ դոլարից անցնել: Այսպիսով, ԱՄՆ-ի յուրաքանչյուր տղամարդը, կինը եւ երեխան պատի շինարարության համար կվճարեն 200 դոլարից ավելի:
Ըստ որում՝ Դեմոկրատական կուսակցության հաշվարկներով պատի ամենամյա վերանորոգման ծախսերի եւ սպասարկման ծախսերը կարող են կազմել 150 մլն դոլար: Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ նախագիծը կհանգեցնի բազմամյա դատական վեճերի կառույցի շինարարության տակ հայտնված մասնավոր հողերի գնման պատճառով: ԱՄՆ-ի միգրացիոն եւ մաքսային օրենսդրության վերահսկման եւ հսկողության բյուրոն Կոնգրեսին հայտնել է, որ առայժմ չափազանց վաղ է խոսել այդ հատվածների հնարավոր արժեքի մասին: Զեկույցում ընդգծվում է, որ 2 երկրների սահմանին ամբողջ կառույցի շինարարության արժեքի հավաստի գնահատական ներկայումս գոյություն չունի:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...