ԱՄՆ-ում բացահայտել են դեպի Լուսին առաքելության մանրամասները. մենք պատրաստվում ենք մնալ
2024-ին ԱՄՆ-ն մտադիր է տիեզերագնացներին Լուսին ուղարկել եւ որոշ ժամանակով «նրանց այնտեղ թողնել», CBS-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Այս անգամ, երբ մենք թռչենք Լուսին, դա կլինի ոչ թե պարզապես այց, մենք պատրաստվում ենք մնալ», — ասել է նա:
Նրա խոսքով՝ Վաշինգոտնը 100 տոկոսով հավատարիմ է այդ նպատակին, իսկ ստացված փորձը հետագայում կօգնի մարդ ուղարկել Մարս:
Բացի այդ Փենսը հավելել է, որ Թրամփի վարչակազմը լիովին աջակցում է ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագրին:
«Մենք հասկանում ենք, որ այդ ժամանակ, երբ մենք թռչենք Մարդ, իսկ ամերիկացինմերը կթռչեն Մարս, մենք պետք է նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորում մշակենք եւ նոր փորձ ձեռք բերենք, որը մենք կարող են ստանալ միայն Լուսնի վրա», — ասել է նա:
Փենսը նաեւ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա Կարմիր մոլորակ մարդ ուղարկել դեռ իր դարաշրջանում:
«Չեմ կարծում, որ կարող են ինչ-որ կասկածներ լինել այն հարցում, որ Մարսում կհայտնվենք մեր սերնդի ժամանակաշրջանում: Սակայն այդ գործում հիմնաքար կլինի դեպի Լուսին վերադարձը, նոր տեխնոլոգիաների եւ նոր մեթոդների մշակումը մեկ այլ մոլորակում մարդու երկարատեւ գնտվելու համար», — ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները ավարտել է «Օրիոն» բազմանգամյա օգտագործման տիեզերանավի ուղղությամբ աշխատանքը եւ մտադիր է «Արտեմիսի» առաքելության շրջանակում այն ուղարկել Լուսնի շուրջ թռիչքի:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք