Հուսով ենք, որ Բեյլը շուտով կհեռանա. Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ Գարեթ Բեյլը հեռանալու է ակումբից:
«Հուսով ենք, որ Բեյլը շուտով կհեռանա, այդպես լավ կլինի բոլորի համար: Մենք աշխատում ենք նրա՝ նոր ակումբ տեղափոխվելու վրա: Ես Գարեթի դեմ ոչ մի անձնական բան չունեմ, բայց գալիս է մի ժամանակ, երբ ինչ-որ բան պետք է փոխվի: Ես պետք է որոշումներ կայացնեմ, մենք պետք է փոխենք:
Տրանսֆերները մարզչի որոշումն են, ինչպես նաև խաղացողի, ով գիտի իրավիճակը: Իրավիճակը կփոխվի, ես չգիտեմ`24 կամ 48 ժամվա ընթացքում կփոխվի՞, թե՞ ոչ, բայց այն կփոխվի, և դա բոլորի համար լավ է»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Ուելսցի ֆուտբոլիստն այսօր չի մասնակցել International Champions Cup-ի՝ «Բավարիայի» հետ կայացած ընկերական խաղին, որտեղ «Ռեալը» պարտվել է 1:3 հաշվով:
Հիշեցնենք, որ Բեյլը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2013 թվականին, 100 մլն եվրոյով՝ այդ պահին դառնալով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին