Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել փակել ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։
Կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղյակ են պահել, որ քվեարկությունն ավարտվել է:
«Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասն էլեկտրոնային տարբերակով իրենց ասել են, որ նիստն ապօրինի է և իրենք չեն մասնակցում։ Մյուս մասը՝ իշխանական թևը, մասնակցել և կողմ է քվեարկել», - ասաց Վարագյանը։
Նա նշեց, որ խորհրդի 32 անդամից 20-ը մասնակցել են քվեարկությանը։ Գրանցվել է 19 կողմ, 1 ձեռնպահ ձայն, մնացած 12-ը հայտնել են, որ չեն մասնակցելու։
«Ապօրինի նիստով իրենք իրենց որոշել են, որ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը փակվում է», - ասաց նա։
Հարցին, թե ինչ գործողությունների է պատրաստվում դիմել, Վահագն Վարագյանը պատասխանեց.
«Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում։ Իմ որոշումը ես հիմա քննարկում եմ փաստաբանական խմբի հետ՝ իրավական ճանապարհով գնալու։ Հիմա արձակուրդում եմ, բնականաբար, ինչքան էլ որոշում կայացրած լինեն, չեն կարող ինձ աշխատանքքից ազատել։ Սեպտեմբերին, երբ կվերադառնամ արձակուրդից, կորոշեմ նաև, թե ինչ այլ իրավական ճանապարհով եմ իմ իրավունքների համար պայքարելու։ Օրինական բոլոր ճանապարհներով գնալու եմ»։
Հիշեցնենք, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին հարցն էր։ Հարցի վերաբերյալ ծավալվել էին քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվել էր հարցի քննարկումը և հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին: Քվեարկության արդյունքում առաջարկությունը չէր անցել: Չէին ընդունվել նաև կենտրոնը լուծարելու կամ այն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման առաջարկությունները: Այդ ամենից մեկ ամիս չանցածՈւսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը կրկին բերվել է Հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են