Երբ Քոչարյանի փաստաբանները դատավորին ներկայացրին գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը
Դատավոր Գրիգորյանից գործի նյութերը վերցվել են այն բանից հետո, երբ Քոչարյանի փաստաբանները նրան են ներկայացրել գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը։ Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական խմբից։
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։
Խուզարկություն է իրականացվել նաև դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, առգրավվել նրանց համակարգիչները, ինչի արդյունքում կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը։
Զուգադիպություն է թե ոչ, բայց դատավոր Գրիգորյանից նյութերը վերցրել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանների նախագահներին ու ԲԴԽ-ին, իսկ հիմնականը` դատավոր Արմեն Դանիելյանին, գրություն են ուղարկել, նշելով, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի։ Ավելին, այդ գործընթացի համար անհրաժեշտ նյութերը փաստաբաններն արդեն իսկ տրամադրել են դատավոր Դավիթ Գրիգորյանի կազմին։
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեռևս հունիսի 27-ին, սակայն մինչ օրս այն քննության չի առնվել»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են