Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2019-ի ամենանորաձև մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը «Ոսկե սաղավարտի» դափնեկիր է, ճանաչվել է 2019-ի ամենանորաձև մարզիկը: Այս մասին տեղեկացնում է Sports Illustrated-ը:
Ամերիկյան ամսագիրը կազմել է այս տարվա 50 ամենաուժեղ և վառ մարզիկների ցանկը: Շապիկին հրապարակվել է 37-ամյա Սերենայի նկարը, որն էլ գլխավորել է ցանկը:
Ցանկում տեղ են գտել Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարը և լոնդոնյան «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելլերինը: Ռուս մարզուհիներից ցանկում տեղ է գտել թենիսիստուհի Մարիա Շարապովան:
Ուիլյամսն արդեն երկար տարիներ աշխատում է նորաձևության աշխարհը ներկայացնող ընկերությունների հետ և ղեկավարում է Aneres Designs մարզական հագուստ արտադրող ընկերությունը և սեփական Serena ապրանքանիշը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին