Արդյո՞ք Գերմանիայի թուրքերի ձայները հանրաքվեին յուրահատուկ բողոք էին ԳՖՀ կառավարությանը
Ջեմ Օզդեմիր. Գերմանական կառավարությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը ինտեգրման ոլորտում
Գերմանական քաղաքական գործիչ, Կանաչների կուսակցության համանախագահ Օզդեմիրը գտնում է, որ գերմանական թուրքերը չգիտակցված ընտրություն են կատարել հանրաքվեին,– հաղորդում է «Die Politikschau»-ն։
«Նրանք դեմոկրատական երկրում վայելում են բոլոր ազատությունները, սակայն քվեարկել են Թուրքիայում դիկտատուրայի օգտին»,– նշում է քաղաքական գործիչը։
Գերմանիայում թուրքական հանրաքվեին կարող էին մասնակցել 1,4 միլիոն թուրքեր։ 50% մասնակցության դեպքում՝ 63%-ը քվեարկել է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու օգտին։
«Թուրք քաղաքացիները գիտեին Գերմանիայի եւ մյուս եվրոպական երկրների պաշտոնական դիրքորոշման մասին, նրանք կարող էին հետեւել նորություններին, թե ինչպես էին զարգանում վերջին ամիսներին մեր հարաբերությունները Թուրքիայի քաղաքական գործիչների հետ, բայց այնուամենայնիվ, 60%-ը դեմ է քվեարկել դեմոկրատիային։ Հնարավոր է պատճառը ինտեգրացիոն քաղաքականությունն է»,– ասում է Օզդեմիրը։
Գերմանացի սոցիոլոգները գտնում են, որ Գերմանիայի շատ թուրքեր իրենց չեն համարում գերմանական հասարակության մաս, ինչի մասին վկայում են տարբեր հարցումների արդյունքները։
«Բացի այն, որ մենք պետք է բացատրեք ԳՖՀ–ի թուրք քաղաքացիներին, թե ինչի կարող է հանգեցնել իրենց ընտրությունը, գերմանական կառավարությունը պետք է վերանայի ինտեգրման ոլորտում իր քաղաքականությունը, քանի որ, հնարավոր է, ինչ որ մի բացթողում է եղել, եւ հանրաքվեին թուրքերի ձայնը գերմանական քաղաքականության նկատմամբ յուրահատուկ բողոք է եղել»,– ավելացրել է Ջեմ Օզդեմիրը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...