Դարի հարսանիքը. Անահիտ Ծառուկյանը շորը կարելու համար պարբերաբար Դուբայ է մեկնում՝ «պրիմերկայի». մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, եւ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7։ Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը։ Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձեւափոխում են, հատուկ բեմ են կառուցում նորապսակների համար, ինչի արդյունքում 300 նստատեղ հանվելու է։ Հարսանեկան զգեստը կարում է աշխարհահռչակ Էլի Սաաբը՝ լիբանանյան ծագումով մոդելավորողը, ով զգեստներ է կարել հոլիվուդյան շատ աստղերի համար։ Նրա զգեստների արժեքը 200-300 հազար դոլարից պակաս չի լինում։ Մեզ ասացին, որ Անահիտ Ծառուկյանը շորը կարելու ընթացքում մի քանի ամիսը մեկ Դուբայ է մեկնում՝ «պրիմերկայի»։
Իսկ ընտանիքների փոքրիկները հարսանիքի ժամանակ միանման են հագնված լինելու․ նրանց զգեստները կարում է Սուքիասյանի դուստրը՝ Աննա Սուքիասյանը («Անկասա» բրենդը պատկանում է Աննային)։ Խոսվում է, որ հրաժարվել են ամենապոպուլյար հարսանիք վարողներից, որոշել են թատրոնի դերասաններ վերցնել՝ ռուսերենի եւ անգլերենի իմացությամբ, մասնավորապես խոսքը Սունդուկյան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի մասին է։
Երգելու են հայ եւ օտարերկրյա կատարողներ, բայց անունները դեռ հայտնի չեն։ Մեր աղբյուրը նաեւ ասաց, որ արդեն իսկ տարբեր մարդիկ են զանգում՝ հետաքրքրվում, թե երբ է հարսանիքը, եւ արդյոք իրենք հրավիրվածների թվո՞ւմ են։ Հյուրերի քանակը, իրենց չափանիշներով, սահմանափակ է լինելու՝ 500 մարդուց ոչ ավելի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են