«Փյունիկը» Մակեդոնիայում հաղթեց «Շկուպիին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանը ներկայացված կլինի երկու թիմով: «Ալաշկերտից» հետո հաջորդ փուլ դուրս եկավ «Փյունիկը»: Ընդ որում, երկու թիմերն էլ հաղթահարեցին մակեդոնական արգելքը:
Նախ, Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից դուրս թողեց «Մակեդոնիային»: Այնուհետև պայքարի դուրս եկավ «Փյունիկը»:
Թիմերի միջեւ առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով եւ սպասվում էր, որ պատասխան խաղն անչափ թեժ է լինելու: Չնայած Գյումրիում գրած ոչ-ոքի հաշվին, ակնհայտ էր, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եւ Տարխանովի թիմն անհամեմատ ուժեղ է Մակեդոնիայի ալբանացիների թիմից:
Սպասելիքներն արդարացան: Հենց մեկնարկից «Փյունիկն» ապացուցեց, որ ուժեղ է:
Արդեն յոթերորդ րոպեին «Փյունիկը» բացեց հաշիվը: Հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը: Իսկ 24 րոպե անց երկրորդ գոլը Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո խփեց Արթուր Միրանյանը:
«Փյունիկը» երկրորդ խաղակեսում կարող էր առնվազն չորս անգամ գրավել մրցակցի դարպասը, բայց տարօրինակորեն գոլ չգրանցվեց: Փոխարենը դաշտի տերերի հակագրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով:
Երկրորդ կեսում պայքարն էլ ավելի հետաքրքիր էր: Տարխանովի ֆոտբոլիստները փորձում էին խաղի թելն իրենց ձեռքը պահել, իսկ տանտերերը ամեն գնով ցանկանում էին փրկել խաղը:
86-րդ րոպեին կարմիր քարտի պատճատով դաշտից հեռացվեց Սերժինյոն: Մակեդոնացի երկրպագուները սկսեցին դաշտ շշեր նետել: Մրցավարը մոտ երկու րոպեով ընդհատեց խաղը:
Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեց: «Փյունիկը» հաղթեց 2-1 հաշվով ու ընդհանուր 5-4 հաշվով առավելության հասնելով՝ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի չեխական «Յաբլոնեցի» հետ:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին