Ռուբեն Սահակյան. Քոչարյանը միանշանակ քաղբանտարկյալ է
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։
«Գործի քննությունը ՍԴ-ում է, ՀՀ-ն ՄԻԵԴ-ի 16-րդ արձանագրությունը վավերացրել է, և մենք խնդիրը մի քանի անգամ բարձրացրել ենք ու, ըստ էության, ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ։ Ընթացակարգին ծանոթ չեմ, քանի որ նոր արձանագրություն է, և դեռևս շատ բաներ հայտնի չէ, բայց մեր ակնկալիքը դրական է բոլոր գործընթացներից, նույնիսկ վատ դեպքերում։ Մեր ակնկալիքն այն է, որ պետք է ամենավերջում ՍԴ-ն համապատասխան նորմը հակասահմանադրական ճանաչի։ Սակայն չենք կարող ենթադրել, թե ինչ կլինի, բայց երբ դիմում ենք ներկայացրել, որի հիման վրա վարույթներն ընդունվել են, մեր կարծիքով ամբողջական ներկայացրել ենք մեր դիրքորոշումները», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ազատություն» TV-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, հայտարարել է, որ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան և ցանկացած ընդդիմադիր դրսևորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»,- ասել է նա:
Խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը հակադարձեց՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Քոչարյանը միանշանակ քաղբանտարկյալ է․ «Անհավասարակշիռ մարդու, դիկտատորի արտահատություն է, ինչ անենք, որ վարչապետ է։ Նա իրավաբանությունից հեռու, իրավական գործընթացներին միջամտող, ամեն ինչին քիթը խառնող, ոչինչ չհասկացող, իր տգետ իրավախորհրդատուներին լսող, առանց քննադատական մոտեցում ցուցաբերելու մեխանիկորեն նրանց կարծիքը կրկնող անձ է»,- այսպես որակեց փաստաբանը վարչապետի հայտարարությունները։
Նրա գնահատմամբ՝ միանշանակ, Նիկոլ Փաշինյանը միջամտում է դատական գործընթացներին, ինչը տեղի է ունենում դեռևս սեպտեմբերի 14-ից հետո․ «Դա ինչի նո՞ր է հայտնի։ Ինչի՞ մայիսի 19-ին չմիջամտեց, ակնհայտ միջամտեց և սահմանադրությունը խախտելով ցուցմունք տվեց ոստիկանապետին, որպեսզի նա էլ աջակցի դատարանները շրջափակողներին։ Ո՞վ կարող է նման բան անել, միայն մեր Նիկոլ Փաշինյանը, մեր միակն ու անկրկնելին»,- նշեց Սահակյանը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են