Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ աշխատել 400.000 դրամ աշխատավարձով. Փաշինյան
Ուզում էի միջամտել դատական համակարգի աշխատանքին ու չէի՞ կարողանում: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ժողովրդին ուղղված կոչը դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու մասին եղել է միջամտություն վարչապետի կողմից:
«Եթե պետք լիներ միջամտել դատական գործերին, ես չէ՞ի կարող: Ինձ պետք էր ակցիան, դա սիմվոլիկ ակցիա էր, որ, ժողովուրդ ջան, հերիք է ասեք, թե ինչու այս մեկին որոշեցի բաց թողնել, մյուսին` բռնել: Այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում, ես չեմ ուզում կրել դրա պատասխանատվությունը, ես ոչ մեկին ոչ բռնել եմ, ոչ էլ բաց թողել: Ինչի՞ պետք է ամեն անգամ դատական համակարգի ցանկացած որոշումից հետո սկսեն քննարկել, թե ում հետ ինչ գործարքներ եմ քննարկել կուլիսներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ներկայիս դատական համակարգը «տեր-ստրուկ» համակարգ է և փոխանակ մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ, դառնալով արժանապատիվ դատավոր, «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:
Փաշինյանն ասաց, որ ամեն դեպքում կան դատավորներ, ովքեր նոր արժեքների կրողն են:
Խոսելով վեթինգի մասին, Փաշինյանը նշեց, որ, ըստ բառարանի, վեթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում. «Մենք ունենալու ենք մի դատարան, որը լինի անկախ ու անաչառ և որոշումներ կայացնի ինքնուրույն: Նպատակը նման դատարան ունենալն է, մեր դատարանն ունենալն է: Տարբեր մարդիկ վեթինգ բառը տարբեր կերպ են հասկանում: Ես չեմ ամաչի ասել, որ քննարկեցինք, վեթինգը հարմար չի, եկեք վեթինգ չանենք, ուրիշ բան անենք»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ստուգողներին պետք է ստուգել, բայց կառավարությունը պե՞տք է դրան միջամտի, վարչապետը պե՞տք է դրան միջամտի: «Երբ Հայաստանում փորձ է արվում մի բան անել, բազմաթիվ փաստարկներ են բերվում, որ լավ, եկեք ոչինչ չանենք, որ երկիրը ոնց եղել է, այդպես էլ կգնա, չի փոխվի: Մենք պետք է առաջ գնանք, չենք կարող մնալ նույն կետում:
Լավ, վեթինգը լավ չի, բայց դատական համակարգ պետք է ունենանք չէ՞: Արդարադատության նախարարությունը, ԲԴԽ-ն պետք է ակտիվ աշխատեն, դատական համակարգում պետք է գնա զտում, բայց դա հարցի լուծում չէ: Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ աշխատել 400.000 դրամ աշխատավարձով»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ կապահովվի դատավորների բարձր աշխատավարձ եվրոպական գործընկերների օգնությամբ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են