Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի (ֆոտո)
Երեւանում է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշը: Անվանի ֆուտբոլիստը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ:
«Հայաստանում եմ մասնավոր այցով՝ ընկերոջս հրավերով: Ուրախ եմ եւս մեկ անգամ գտնվել այստեղ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Այստեղ ունենալու եմ հանդիպում «Ֆիդ Քոնստրակտ» կազմակերպության հետ: Նախաձեռնվում է համագործակցություն Պորտուգալիայի լիգայի հետ:
Այցիս մյուս նպատակը Հայաստանում ընթացող մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հետեւելն է: Այստեղ եղել եմ նաեւ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմով, եթե չեմ սխալվում 2006 թվականին:
Հայաստանի մասին շատ չգիտեմ, բայց ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ. մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, բարի: Հայերն ու պորտուգալացիները նման են: Տեսնում եմ, որ երկիրը ծաղկում է, պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, ինչն ինձ համար ամենակարեւորն է: Նկատում եմ նաեւ, որ զարգանում է հայկական ֆուտբոլը: Տաղանդավոր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներ ունեք: Շատ կարեւոր է մեծ ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերել մանկապատանեկան ֆուտբոլին, որպեսզի հետագայում ուժեղ ազգային հավաքական ունենալ»,- ասաց Նունու Գոմեշը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը եղբոր հետ է ժամանել Հայաստան: Ծիծեռնակաբերդ այցելությունն իր նախաձեռնությունն է:
«Լսելով հայերի պատմության մասին, ուզեցի այցելել այս հուշահամալիր: Շատ կարեւոր է ունենալ այսպիսի հուշահամալիր, կարեւոր է, որ մարդիկ այցելեն, հարգանքի տուրք մատուցեն: Ինձ համար խորհրդանշական է այցելել այս հուշահամալիր եւ հարգել զոհվածների հիշատակը»,- նշեց անվանի ֆուտբոլիստը:
Նունու Գոմեշը հուլիսի 17-ին ներկա կգտնվի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա - Իսպանիա խաղին:
«Ունենք մինչեւ 19 տարեկանների ուժեղ հավաքական: Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք դուրս գալ կիսաեզրափակիչ, նույնիսկ եզրափակիչ: Այդ առումով այսօրվա խաղը շատ կարեւոր է մեր հավաքականի համար»,- շեշտեց Նունու Գոմեշն ու ավելացրեց:
«Հայկական ֆուտբոլի մասին խոսելիս չես կարող չխոսել Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա միանշանակ Հայաստանի ամենալավ ֆուտբոլիստն է: Ես գիտեմ նաեւ Պորտուգալիայում հանդես եկած Գեւորգ Ղազարյանին, նաեւ ինձ շատ է դուր գալիս Բրազիլիայում ծնված Մարկոս Պիզելին: Նորից կնշեմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման հիմքում մանկապատանեկան ֆուտբոլն է»:
Նունու Գոմեշը շրջեց նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտւմ եւ գրառում կատարեց հուշերի մատյանում:
«Գրեցի, որ շատ կարեւոր է նման թանգարան-ինստիտուտ ունենալ, որպեսզի միշտ հիշել՝ ինչ է եղել: Նման ոճրագործություն պետք է երբեք այլեւս չկրկնվի: Մարդիկ պետք է այցելեն այստեղ, ծանոթանան պատմությանը, կարդան, սովորեն, որպեսզի այլեւս սխալներ թույլ չտան եւ նման բաներ մարդկության հետ չկրկնվի: Երբեք չպետք է մոռացվի, թե ինչ է եղել հայերի հետ այդ թվականին: Սա մարդկության համար օրինակ է, որ իրենց սխալների վրա սովորելով երբեք թույլ չտան այսպիսի բաներ:
Ես զերծ կմնամ որեւէ քաղաքական մեկնաբանությունից, քանի որ երբեք չեմ առնչվել ու հետաքրքրվել քաղաքականությամբ. ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից: Բայց այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, շատ ցավալի է: Պետք է չմոռանալ ու այցելել թանգարան, հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին