Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան
Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով քիչ առաջ է դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:
«Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանության: Հանդիպմանը բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Նիդերլանդները վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականություն է որդեգրել` ցեղասպանության փոխարեն օգտագործելով ցեղասպանության խնդիր բառը: Դա մեզ ցավ է պատճառում: Մենք նշեցինք, թե որքան սխալ է այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականութ յան պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Նիդերլանդների հանդեպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք ցեղասպանություն բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցությունն ունեցավ»,-ասել է Մասիս Աբրահամյանը:
Ներկայացված պահանջագիրը կքննարկվի և առաջիկայում կտրվի պատասխան: Մասիս Աբրահամյանը լիահույս է, որ նոր կառավարությունը շրջադարձ մոտեցում կցուցաբերի և իրերը կկոչի իրենց անունով: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ:
Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվե ու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ:
Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 23-ին, 24-ին:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...