ԱՄՀ-ն սպառնում է դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հունաստանին
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդը կոչ է արել վերակառուցել Աթենքի պարտքերը։ Եթե Հունաստանի ի վիճակի չի լինելու վերակառուցել պարտքերը, ԱՄՀ-ն չի մասնակցի այդ երկրի ֆինանսական աջակցությանը։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի տնօրենը, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
ԱՄՀ-ն կոչ է արել հրաժարվել Հունաստանին հետագա ֆինանսական աջակցությունից, եթե Հունաստանի պարտքը չվերակառուցվի։ «Եթե երկար ժամանակ Հունաստանի ուժերից վեր կլինի ԱՄՀ չափանիշները, հիմնադրամը կհրաժարվի այդ ծրագրի մասնակցությունից»,-հայտարարել է Լագարդը ապրիլի 18-ին հայտնի եվրոպական պարբերականների հետ հարցազրույցի ընթացքում։
Լագարդի խոսքով՝ ԱՄՀ-ն վստահ է «հունական պարտքի որոշ վերակառուցման» անհրաժեշտության հարցում, ինչպես նաեւ այն բանում, որ Հունաստանը պետք է կանգնի բարեփոխումենրի ճանապարհին։ Արձանագրելով բարեփոխումների ոլորտում Հունաստանի հաջողությունները՝ նա ընդգծել է, որ հիմնադրամի ՝այդ երկրի ֆինանսական աջակցությանը մասնակցելու համար Աթենքը պետք է կատարի մեկ պայման եւս՝ վերակառուցի պարտքը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի