Նոր եւ հին սերնդի դեղորայքը բուժական միատեսակ արդյունք ունեն. գերմանացի գիտնականներ
Գերմանացի գիտնականները համեմատել են «հին» եւ ինովացիոն դեղամիջոցների արդյունավետությունը եւ անսպասելի եզրակացություն կատարել: BMJ ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ պարզվել է, որ նոր եւ հին սերնդի դեղամիջոցների արդյունավետությունը գործնականում միատեսակ է:
Քյոլնի Առողջապահության որակի ուսումնասիրման ինստիտուտից Բեաթա Վիզելերը եւ նրա գործընկերները վերլուծել են դեղամիջոցների գերմանական շուկան: Վերջին 8 տարում մշակվել է շուրջ 200 դեղամիջոց, որոնք հաջողությամբ անցել են եվրոպական կարգավորող մարմինների ստուգումները: Մինչդեռ, ինչպես պարզել են հետազոտողները, իրենց արդյունավետությամբ դրանց միայն քառորդ մասն է գերազանցում նախկինում կիրառվող նմանօրինակներին:
Դեղամիջոցների 16 տոկոսն է «հին» դեղերի համեմատ աննշան առավելություն ցուցադրել, սակայն ինովացիոն միջոցների գերակշիռ մեծամասնությունը (58 տոկոս) դրանց նման բուժական արդյունք է ունեցել:
Գիտնականների կարծիքով՝ սա այն բանի հետեւանքն է, որ դեղագործության ոլորտում գրեթե չեն անցկացվում լուրջ գիտական հետազոտություններ: Դրա օգտին է վկայում այն փաստը, որ հոգեկան խանգարումների դեմ նոր դեղերի միան 6 տոկոսը եւ դիաբետի դեմ ինովացիոն դեղամիջոցների 17 տոկոսն են իրենց արդյունավետությամբ գերազանցում հին սերնդի դեղամիջոցներին:
Եվս մեկ փաստ. կարգավորող մարմինները հիմնական ուշադրությունը հատկացնում են մշակվող դեղամիջոցների անվտանգության հարցերին, այլ ոչ դրանց արդյունավետությանը, ինչն առանձնապես վառ է արտահայտվել հակաքաղցկեղային դեղամիջոցների դեպքում, որոնցից շատերը հավանություն են ստացել առանց դրանց արդյունավետ ազդեցության ապացույցների:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը