Թուրքիայի հետ «լոլիկների պատերազմի» պատճառով Ռուսաստանը 1.5 մլրդ դոլարի վնաս է կրել
Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ազգային տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Գայդարի ինստիտուտի փորձագետների համատեղ կազմած զեկույցում նշվում է, որ Թուրքիայի հետ «լոլիկների պատերազմի» պատճառով Ռուսաստանը 1.5 մլրդ դոլարի վնաս է կրել:
Ոլորտի վերլուծաբանները նշում են, որ նախքան թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրման նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, ռուսական շուկա ներկրվող լոլիկների 43%-ը թուրքական է եղել:
Մասնագետները նշում են, որ ստեղծված իրավիճակում ռուս սպառողը տուժողի դերում է: Խանութներում լոլիկի վաճառքի գինը եռակի գերազանցում է ներկրման գնին: Մինչդեռ Ռուսաստանում ջերմոցային պայմաններում աճեցվող լոլիկը շատ ավելի թանկ է ներկրվող լոլիկի միջին գնից:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանը 2016թ. սկզբին մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ արգելելով որոշ գյուղատնտեսական մթերքների ներկրումը: Նշվում է, որ դա արվել է Սիրիայի տարածքում ռուսական Սու-24 ռազմական օդանավի դեմ թուրք զինվորականների կողմից իրականացված հարձակմանն ի պատասխան:
Թուրքիան, իր հերթին, մարտին մաքսատուրքեր է սահմանել ռուսական ցորենի ներկրման համար և փաստացի արգելել այդ երկրից գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...