Արարատ-Արմենիան տանը հաղթեց ԱԻԿ-ն (տեսանյութ)
Սկսկվեց «Արարատ-Արմենիայի» պատմությունը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Մեր նորընծա չեմպիոնը մրցաշրջանի ընթացքում կասկածներ չէր թողնում, որ Եվրագավաթներում խաղալու հայտ է ներկայացնում: 2018/19 մրցաշրջանի վերջին խաղում հաղթելով «Բանանցին»՝ «Արարատ-Արմենիան» 1 միավորով շրջանցեց «Փյունիկին» ու պատմության առաջին չեմպիոնության հետ նաև առաջին ՉԼ ուղեգիրը նվաճեց:
Այս թիմի հետ հույսերը մեծ էին: Սակայն դրանք մի փոքր նվազեցին, երբ հայտնի դարձավ մեր թիմի մրցակիցը:
Եվ վերջապես, այսօր՝ հուլիսի 9-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց «սարսափելի» մրցակից շվեդական ԱԻԿ-ին:
Հանդիպման մեկնարկի ծափերն ու բացականչությունները դեռ չէին դադարել, երբ մեր չեմպիոնը 3-րդ րոպեին 11-մետրանոցի հնարավորություն ստացավ: Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիայի» պատմության առաջին գոլը հեղինակեց Պետրոս Ավետիսյանը:
13-րդ րոպեին ԱԻԿ-ը մնաց 10 հոգով. 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց շվեդների աջ պաշտպան Ռոբերտ Լունդստրոմը, որն էլ 11-մետրանոցը բերել էր իր թիմի դարպասին:
25-րդ րոպեին նպաստավոր դիրքից դեպի դարպասը հարված կատարեց Գոռ Մալաքյանը, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ:
Խաղակեսի միջնամասում ԱԻԿ-ը սկսեց ակտիվանալ: Խաղը տեղափոխվեց Վարդան Մինասյանի թիմի կիսադաշտ:
29-րդ րոպեին Գոռ Մալաքյանի խախտումից հետո մրցակիցն էր վտանգավոր դիրքում ստանդարտի իրավունք ստացել, բայց Աբակումովը կարողացել էր շատ լավ կազմել պատը, հետո էլ ինքը փրկեց մեր թիմին: Չստացված տուգանայինին անմիջապես հետևեց անկյունայինը, որից հետո «Արարատ-Արմենիան» հրաշքով փրկվեց գոլից. գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Ի դեպ, Մալաքյանը դեղին քարտ ստացավ խախտման համար: Այնուհանդերձ, Եվրագավաթային հարուստ փորձ ունեցող ԱԻԿ-ն ի վերջո կարողացավ գոլ խփել. 39-րդ րոպեին աչքի ընկավ Չինեդու Օբասին:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պետրոս Ավետիսյանը շարունակեց պատմություն կերտել՝ ձևակերպելով դուբլ: «Արարատ-Արմենիան» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում:
Ընդմիջմանը «Արարատ-Արմենիայի» կազմում Գոռ Մալաքյանին փոխարինեց Իլյա Անտոնովը:
2-րդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում: Թիմերն ունեցան մի քանի պահեր, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
70-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում վնասվածք ստացավ Պետրոս Ավետիսյանը և չկարողացավ շարունակել խաղը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արմեն Համբարձումյանը:
86-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մոտ էր մրցակցի դարպասը ևս մեկ անգամ ելուն, սակայն հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ:
Հանդիպման վերջնամասը չափազանց լարված անցավ: Մեր թիմը մոտ էր թե՛ գոլ խփելու, թե՛ բաց թողնելու:
Մեր դարպասին հերթական վտանգավոր պահից անմիջապես հետո հնչեց մրցավարի սուլիչը: «Արարատ-Արմենիան» լեփ-լեցուն տրիբունայի, բուռն աջակցության պայմաններում անչափ կարևոր հաղթանակ տարավ սեփական հարկի տակ:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին, Ստոկհոլմում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին