Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029թ.. հայտնի են Թուրքիայում հանրաքվեի առաջին արդյունքները
Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունն այսօր անցկացված սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ կողմ է քվեարկել երկրի նախագահի լիազորությունների ընդլայմանն ու կառավարման խորհրդարանականից նախագահական համակարգին անցնելուն:
Ինչպես հայտնում Meduza գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, հանրաքվեին մասնակցածների ձայների մեկ քառորդի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ սահմանադրական փոփոխություններին կողմ է հանդես եկել քվեարկողների ավելի քան 60 տոկոսը, դեմ՝ 35 տոկոսը: Նշվում է, որ մասնակցության հայտը գերազանցել է 80 տոկոսը:
Հիշեցնենք, որ հանրաքվեն իրականացվել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ: Սահմանադրական փոփոխությունների համաձայն` նա կարող է երկիրը կառավարել մինչև 2029 թվականը:
Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում կկայանան 2019-ին: Բարեփոխումների համաձայն` հեշտացվում է վարչապետի աշխատանքը: Նախագահն է նշանակելու նախարարներին և գրեթե բոլոր դատավորներին, արձակելու խորհրդարանն ու արտակարգ դրություն հայտարարելու:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...