«Աննա Մարգարյանը որեւէ քաղաքական ուժի հետ ո՛չ անցյալ ունի, ո՛չ ասոցացվում է». Գեւորգ Պետրոսյան
Աննա Մարգարյանը կարող էր ունենալ վեթինգի մասին իր սեփական տեսակետը, եւ դա, ես վստահաբար կարող եմ ասել, կտրված չէ մեր իրականությունից, չպետք է մարդկանց ընտրենք միայն այն սկզբունքով, որ իրենք ասեն իշխանության համար ցանկալի մտքեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» կողմից իրավաբան Աննա Մարգարյանին առաջադրելը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։ Նշենք, որ առաջադրված թեկնածուն չընտրվեց այդ պաշտոնին։
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ինքն անձամբ ճանաչում է Աննա Մարգարյանին, միասին աշխատում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում. «Խնդրում եմ, որ կարծիքս սուբյեկտիվ չընդունեք։ Նա իսկապես գիտակ, պատրաստված եւ՛ բարոյական, եւ՛ անձնական այլ հատկանիշների, գործնական պատրաստվածության առումով շատ լավ թեկնածու էր։ Առնվազն բարոյական պատասխանատվության տեսանկյունից, եթե մի խմբակցություն առաջարկում է թեկնածու, պետք է հոգա այդ թեկնածուի հաջողության գրավականը»։
Անդրադառնալով խմբակցությունների դիրքորոշմանը ՝ Պետրոսյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները լսել են թեկնածուի տեսլականը եւ որոշել են աջակցել։
Պետրոսյանն ասաց, որ 3 խմբակցություններից էլ բացականեր կային. «Այո, բացականեր կային եւ՛ մեր խմբակցությունից, եւ՛ ԼՀԿ-ից։ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու։ Այստեղ կար ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի խնդիրը։ «Իմ քայլը» դաշինքից բացականերն այնքան էին, որ քվորում չապահովեցին։ 85 պատգամավոր քվեարկեցին, բայց իրենք իրենց սեփական ուժերով հնարավորություն ունեին կյանքի կոչել իրենց ցանկությունը։ Եվ այստեղ հիմնական բացթողումն իրենցն էր, որովհետեւ իրենք պետք է ապահովեին իրենց թեկնածուի առաջխաղացումը»։
Պետրոսյանի խոսքով՝ Աննա Մարգարյանը որեւէ քաղաքական ուժի հետ ո՛չ անցյալ ունի, ո՛չ ասոցացվում է, եւ, որ ինքը ուրախ կլիներ նրան տեսնել այդ պաշտոնում.
«Եթե «Իմ քայլը» խմբակցությունն է առաջադրել Աննա Մարգարյանի թեկնածությունը, դա չի նշանակում, որ մենք մեխանիկորեն դեմ պետք է քվեարկենք։ Հատկապես դատական համակարգը, եթե մենք համալրենք այս սկզբունքով ամոթ է մեզ, մեր երկրին, մենք խայտառակ ենք լինում աշխարհի առաջ։ Էտ դատարանների դռներն ինչո՞ւ էին հրահանգում փակել, իբրեւ այս դատական համակարգը վստահություն չի ներշնչում, որպեսզի համակարգը զտվի, մաքրվի։ Այս սկզբունքո՞վ մաքրվի, որ իրենց համար ցանկալի՞ կարծիք հայտնեն։ Սա բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում. Ո՛չ ներքին, ո՛չ արտաքին հարաբերություններում»։
Հիշեցնենք, որ Աննա Մարգարյանի թեկնածության օգտին «կողմ» էր քվեարկել 66, իսկ «դեմ»՝ 19 պատգամավոր: Նշենք, որ որպեսզի ԲԴԽ անդամի թեկնածուն ընտրվեր, նրա օգտին պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-ը։ Այսինքն, 132 պատգամավորի պարագայում նա պետք է ստանար նվազագույնը 80 «կողմ» ձայն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել