Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթ Հրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին Վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան Սթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը Ինտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակից Ես նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե Ուեսթ Ռոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսի Սիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է «Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան ֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Նրա հանդերձանքը ցույց տվեց, որ Մելանիան մնում է կին, անհասանելի և պաշտպանվածՄարտունու ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայով 37 փաթեթՄերցը դեմ է արտահայտվել Պուտինի հետ բանակցություններինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀրդեհ Երևանի Շերամի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններինՎերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնըԻ՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանանՍթիվեն Սիգալը վաճառում է իր մերձմոսկովյան առանձնատունը«Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում. Ժոզե ՄոուրինյուԻնտերը հաղթեց Դորտմունդին, բայց դուրս մնաց լավագույն ութնյակիցԵս նացիստ կամ հակասեմական չեմ։ Ես սիրում եմ հրեա ժողովրդին. Քանյե ՈւեսթՌոքֆելլեր կենտրոնը վերածվում է սառցե օլիմպիական օազիսիՀոլի Բերին պատրաստվում է դառնալ ազատ աշխարհի առաջնորդըԼեգենդար Պատրիկ Սուեյզին այլևս չի լինի «Կեղտոտ պարեր» ֆիլմումՍիցիլիայի կենտրոնում գտնվող քաղաքի շենքերի մեծ մասը փլուզման վտանգի տակ է«Սիմֆոնիկ Մանսուրյան». համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվանֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՀայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվելՇինհրապարակների նոր պահանջները․ ոլորտի արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի որոշմանըԵվրոպական երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԿրեմլը նշում է՝ դեռ սպասում է ԱՄՆ ի պատասխանին Պուտինի միջուկային պայմանագրի առաջարկի վերաբերյալԵվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՄակրոնՇիրակի մարզը կունենա համայնքային և մասնավոր սպանդանոցներԱրաղչին մեկնում է ԹուրքիաԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանինԵրկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետըՄենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ ՄխիթարյանԵվրոպական Միությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել Նախիջևանի երկաթուղու նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներըՆոր ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀայաստանը շարունակում է բանակցել նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցումՊԵԿ-ը հորդորում է Ագարակի անցման կետում մաքսային ձևակերպումների համար ներկայացնել ամբողջական փաստաթղթերՀոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով 73 մարդ է մահացել Դանիայի վարչապետի վարկանիշը կտրուկ աճել է Թրամփի շնորհիվՆԱՏՕ-ն արդյունավետորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՉինաստանը առաջիկա տարիներին ակտիվորեն կզարգացնի տիեզերական տուրիզմըՔննարկվում է Իրանի նավթի արտահանման արգելափակման հնարավորությունըՎարչապետ Փաշինյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն (տեսանյութ)Նիպահ վիրուսի տարածման ֆոնին ասիական երկրները խստացնում են սահմանային ստուգումներըԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԳազայում պաղեստինյան պետություն չի լինի. ՆեթանյահուԳերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՀարավային Կորեայի նախկին նախագահի կինը դատապարտվել է 20 ամսվա ազատազրկմանՉկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». ՄիրզոյանՏեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը
Թոփ-լուրեր

Իսկ ո՞վ է ժողովուրդը եւ ինչպե՞ս է հանձնարարականներ տալիս դատախազությանը

Գաղտնիք չէ, որ պոպուլիզմի հիմքերից մեկը ժողովրդին վկայակոչելն է, ժողովրդին հիշատակելը: Այսպես՝ ժողովուրդն այս է ուզում, ժողովուրդն այն չի ուզում, ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը սպասում է: Իսկ ո՞վ է ժողովուրդը՝ դեռ որեւէ մեկը չի ասել, չի տվել այդ սահմանումը: Իսկ չի ասել մեկ պարզ պատճառով, քանի որ ժողովուրդը երբեք չի կարող միասնական դիրքորոշում ունենալ այս կամ այն, այն էլ երկրորդական եւ երրորդական հարցերում:

Այնպես որ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, թե ժողովուրդը դատախազության առաջ հանձնարարական է դնում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դասական պոպուլիզմ:

Եթե այդքան հեշտ լիներ որոշել, թե ինչ է ուզում ժողովուրդը կամ ինչ հանձնարարականներ է տալիս դատախազությանը կամ ԿԳ սուպերնախարարին, ապա չէր լինի ոչ հանրաքվե, ոչ էլ ընտրություն, այլ երկրի ղեկավարը կասեր ժողովուրդն այս է ուզում, ժողովուրդն այն է ուզում, եւ ամեն ինչ կավարտվեր:

Այսպես մի անգամ եղել է ոչ վաղ անցյալում, երբ խորհրդային երկրում, որի մաս կազմել էր նաեւ Հայաստանը, ասում էին, թե ասում ենք կուսակցություն (ժողովուրդ), հասկանում Ստալին, ասում Ստալին՝ հասկանում կուսակցություն (ժողովուրդ):

Հիմա Նիկոլ Փաշինյանն իրեն, կարծես թե, նույնացնում է ժողովրդի հետ: Գովերգելով այն դատախազությանը, որ դեռ մեկ տարի առաջ պատրաստվում էր իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորել՝ Փաշինյանը հայտարարում է, թե կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է, եւ որ պատրաստ է  իրականացնել այն առաքելությունը, այն գործառույթը, որը  ժողովուրդը դնում է նրա առաջ:

Ահա այսպես: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն նույնացնում է ժողովրդի հետ: Սա արդեն լուրջ է, սա արդեն տխուր է, սա արդեն վտանգավոր է: Չենք կարծում, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորված տեսնել, չի ցանկանում ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի տառապանքներին եւ կտտանքներին հետեւել, չի ցանկանում տիկին Սիլվայի ցուցմունքների հիման վրա «կարված» գործերի ընթացքին հետեւել:

Այո, իսկապես, կան մարդիկ, որոնց համոզել են, որ իրենք վատ են ապրել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի դեմ քրեական գործեր չեն հարուցվել, իսկ տիկին Սիլվան էլ աջ ու ձախ ցուցմունքներ չի տվել: Կան, բայց դրանք հաստատ մեծամասնություն չեն կազմում: Այնպես որ, անգամ չասեք, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրանց նկատի ուներ, երբ գովերգում էր դատախազությանը:

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրությունը, հայտարարել է, թե որոշում է կայացրել գլխավոր դատախազին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝ ավելացնելով, թե որոշումն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից որոշումը ստորագրվելուց հետո:

Իսկ ՀՀ սահմանադրությունը շատ հստակ սահմանում է, որ այդ կոչումը շնորհում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Մնում էր նշել, որ ժողովուրդն է գլխավոր դատախազին այդ կոչումը շնորհել, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ:

Նիկոլ Փաշինյանի գովերգումը դատախազությանը վկայում է նաեւ այն մասին, որ այս մարմինը, որը պետք է անկախ լիներ գործադիր իշխանությունից, կատարում է բացառապես օրվա քաղաքական իշխանության հրահանգները:  

«Կեղտոտ դար է, կեղտոտ բարքեր»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը:

Վարդան Մխիթարյան

Top-News.am

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում