Corriere della Sera․ Թուրքիայի դեսպանի հրամայական նամակին Լոմբարդիայի խորհուրդը հստակ «ոչ» է պատասխանել
Լոմբարդիայի ռեգիոնալ խորհուրդը անթույլատրելի է համարում Իտալիայում Թուրքիայի դեսպանի հրամայական նամակը, հայտնում է Corriere della Sera–ը։
Իր ուղերձում դեսպան Մուրատ Սալիմ Էսենլին խորհրդարանականներին կոչ է արել չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2015-ին ընդունված բանաձեւը։
Դեսպանի նամակի ոճը հրամայական էր։ «Հուսով եմ, որ ձեր բանաձեւը, որը պարունակում է բազմաթիվ պատմական ու իրավական սխալներ, կչեղարկվի։ Այդ ձեւով ձեր ռեգիոնը կխուսափի պատմական սխալից ու կաջակցի Իտալիայի ու Թուրքիայի բարեկամությանը։ Թուրքիան ակնկալում է, որ իտալական ժողովուրդը, որը բարեկամական է համարում, հարգանք կդրսևորի տարբեր տեսակետների նկատմամբ ու զերծ կմնա միակողմանի նախաձեռնություններից, առավել եւս որ հայկական պնդումների հիմքում խեղաթյուրված տվյալներ են»։
Նամակին արձագանքը եղել է միանշանակ ու միաձայն։ Խորհրդի նախագահ Ռաֆալել Կատտանեոն միաձայն «ոչ» է ասել դեսպանատան կոչերին։ Բանաձեւը եղել է ժողովրդավարական ակտ ու գրաքննության ենթակա չէ։ «Այդ պահանջը պարզապես անընդունելի է։ Իտալացի խորհրդարանականները չպետք է մեկ այլ պետության քաղաքական օրակարգի գործիքը դառնան»,- ասել է պատգամավոր Էուջենիո Կազալինոն։
Երկու տարի առաջ Լոմբարդիայի խորհրդարանականների ընդունած բանաձեւը շեշտում էր թուրքական կառավարության պատասխանատվությունը «հայոց ցեղասպանության հետ կապված փաստերի ժխտման հարցում, դատապարտում այդ իրադարձությունների հիշատակման համար մինչեւ երեք տարի ժամկետով կալանավորումները» ու կոչ էր անում այդ իրադարձությունների հիշատակին հասարակական նախաձեռնություններ«առաջ մղել»՝ ժողովրդավարության, խաղաղության ու ժողովուրդների ինքնորոշման մշակույթը առաջ մղելու համար։
Հիշեցնենք, որ Իտալիան պետական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 2000-ի նոյեմբերին՝ խորհրդարանի ստորին պալատում։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...