Ավտովթարում զոհված Ռեյեսի որդին պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ
Ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստը Խոսե Անտոնիո Ռեյեսի ավագ որդին պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։ 11-ամյա Խոսե Ռեյես Լոպեսը հանդես կգա Արքայական ակումբի պատանեկան թիմում։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ կստանձնի պատանու խնամակալությունը։
«Շատ ուրախ եմ եւ հպարտ սկսել նոր փուլ «Ռեալում»։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել եւ վստահել են ինձ, հատկապես, ընտանիքիս»,- գրել է Ռեյես կրտսերը Ինստագրամում։
Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սեւիլիայի» սան էր, որի գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Աթլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը», իսպանական «Էստրեմադուրան»։
Ռեյեսը Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է։ Երեք անգամ նա տիտղոսը նվաճել է «Սեւիլիայի», երկու անգամ՝ «Աթլետիկոյի» հետ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին