Tagesspiegel․Թրամփին ասես փոխել են
«Դոնալդ Թրամփին ասես փոխել են։ Հիմա նա վերադարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության այն ավանդական դիրքորոշումներին, որոնք հենց ինքն էր քննադատում իր նախընտրական քարոզչության ժամանակ։ Բոլոր գլխավոր աշխահքաղաքական հարցերում՝ Ռուսաստանից սկսած մինչեւ Չինաստան ու ՆԱՏՕ, ԱՄՆ նախագահը արմատապես փոխել է իր քաղաքական կուրսը»,- գրում է Tagesspiegel-ը՝ ակնարկելով, որ անցյալում Թրամփի համար քավության նոխազի դերում էր Չինաստանը, իսկ Ռուսաստանի հետ նա մտադիր էր հարթել հարաբերություններ, իսկ ՆԱՏՕ-ն էլ անվանում էր «ավելորդություն»։
«Բայց նախագահությունը ստանձնելուց 70 օր անց նրա աշխարհայացքը ամբողջովին փոխվել է»,- նշում է լրագրողը։ Հիմա ՆԱՏՕ-ն, նրա խոսքով, «ամերիկյան դաշնակցային քաղաքականության հենասյունն է», իսկ Ռուսաստանը նորից հակառակորդ է դարձել։ Մասնավորապես Թրամփը Ռուսաստանի նախագահ Պուտինին համարում է «մասնակի մեղավոր» Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման մեջ, նրա դաշնակից Բաշար Ասադին «գազան» անվանում ու նշում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները «պատմական նվազագույնին» են հասել։ «Սառցե» ընդունելության կադրերը, որը Կրեմլում ցուցաբերել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, միայն հաստատում են դա։
Իսկ Չինաստանին Թրամփը նորից վերաբերում է որպես գործընկերոջ, նա Չինաստանին է համարում Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների շուրջ ստեղծված իրավիճակի լուծման բանալին։
«Իհարկե, կարելի է Թրամփին դատապարտել անկայունության ու անսկզբունքայնության համար։ Բայց այդ օրինակներում կարելի է նկատել վերադարձ դեպի իրականությանն ու ամերիկյան աշխարհքաղաքականության ավանդական ուղեցույցներ։ Իսկ դրանք որոշում են արտաքին քաղաքական իսթեբլիշմենթն ու զինվորականները ու իրականում Թրամփը դժվար թե կարողանա դիմակայել դրանց։ Եվ այդ պատճառով էլ, որպեսզի իր քաղաքական կուրսի փոփոխությունը որպես թուլություն չընկալվի՝ Թրամփն ամեն անգամ հարմար առիթի է սպասում, որպեսզի հավաստի իր հավատարմությունը սկզբունքներին»,- ամփոփում է հեղինակը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի