Նեյմարը՝«Բարսելոնայի» խաղացողներին. Ես կվերադառնամ
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վստահ է, որ կվերադառնա «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի խաղացողներին ուղարկած հաղորդագրությունում Նեյմարը գրել է. «Հանգիստ եղեք, ես կվերադառնամ», հաղորդում է Sport.es-ը:
«Բարսելոնան» եւ ՊՍԺ-ն արդեն սկսել են բանակցությունները Նեյմարի տրանսֆերի հարցով, քանի որ ֆուտբոլիստը գործնականում հրաժարվել է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ փարիզյան ակումբում:
27-ամյա Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պայմանները եւ պատրաստ է հրապարակային հայտարարել, որ ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա:
Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը: «Բարսելոնան» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 100 միլիոն եվրո եւ հատկացնել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, որը գնահատվում է 100 միլիոն եվրո:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին