ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Բեսլանի մայրերին մոտ 3 մլն եվրո վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Բեսլանի ահաբեկչության գործով հայցվորներին մոտ 3 մլն եվրո վճարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տագաեւը եւ մյուսներն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ի այսօրվա որոշման մեջ նշվում է հետեւյալը. «Դատարանը միաձայն որոշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), քանի որ չի հաջողվել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ 6-ն ընդդեմ 1-ի քվեարկությամբ դատարանը որոշել է, որ 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) չի խախտվել», - ասվում է վճռում։
«Ռուսաստանը հայցվորներին պետք է վճարի 2 մլն 955 հազար եվրո ընդհանուր գումար՝ որպես ոչ նյութական վնաս, ինչպես նաեւ 88 հազար եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում։ Յուրաքանչյուրին հասանելիք գումարը տարբերվում է, քանի որ ուշադրություն է դարձվել այն բանին, թե ինչ աստիճանի են նրանք տուժել, եւ այն բանին, թե Ռուսաստանն ինչպիսի միջոցներ է ձեռնարկել նրանց դեմ», - նշվում է փաստաթղթերում։
ՄԻԵԴ-ը հանգել է եզրակացության, որ երկրորդ հոդվածը խախտվել է նաեւ ուժայինների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետեւանքով, ինչը «հանգեցրել է պատանդների շրջանում զոհերի ու վիրավորների»։
Մոսկվայում համաձայն չեն ՄԻԵԴ-ի որոշման հետ եւ անընդունելի են համարում այն ձեւակերպումը, թե Ռուսաստանը բավարար չափով միջոցներ չի ձեռնարկել ահաբեկչությունը կանխելու եւ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։
Դատարան հայց են ներկայացրել Ռուսաստանի 409 քաղաքացիներ։ Հայցվորները նշել են, որ իշխանություններն արդյունավետ չեն հետաքննել Բեսլանի ահաբեկչությունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...