Գորբաչովյան ոճի այցերի փոխարեն կարելի է գործով զբաղվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց այս անգամ Հյուսիսային ավտոկայարան` տեղում ծանոթանալու ավտոկայարանի շենքային պայմաններին և սպասարկման հնարավորություններին:
Կանգառում սպիտակ համարանիշով միկրոավտոբուս նկատելով՝ նախարարը խիստ հանձնարարական տվեց Տրանսպորտային տեսչությանը` հետևել, որպեսզի ուղևորներին սպասարկեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնակցել են երթուղիների մրցույթներին և դեղին համարանիշներով են:
Վահան Մարտիրոսյանը մոտեցավ ավտոկայարանի կանգառում հավաքված երթուղայինների վարորդներին, հետաքրքրվեց, թե ի՞նչ դժգոհություններ ունեն:
Այս մասին նշված է պաշտոնական հաղորդագրությունում: Իհարկե, շատ լավ է, որ նախարարը հետաքրքրվում է ոլորտով, բայց վատն այն է, որ այս այցերը ոչինչ չեն տալիս, բացի PR-ից:
Նախարարը ավտոկայան այցելելու փոխարեն, կարող էր իր աշխատասենյակում պարզեր, թե ինչու Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ակտիվ միջամտությունից հետո Նոյեմբերյանը եւ Բերդը զրկվեցին մայրաքաղաքին կապող միկրոավտոբուսներից, եւ հիմատարածաշրջանի բնակիչները Երեւան են հասնում տաքսիների օգնությամբ:
Ինչ վերաբերում է ավտոկայանի շենքային պայմաններին, ապա այնտող ոչ վարորդներն են մտնում, ոչ էլ ուղեւորները: Սա է ամբողջ ճշմարտությունը:


















































Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն
Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում
Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է
Լարվաճ իրավիճակ տրանսպորտում. վարորդը բորբոքվեց
Օր 6-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ