The Guardian. Օտար պետությունները կարող էին միջամտել «Բրեքսիթ»-ի քվեարկությանը
«Օտար երկրների՝ օրինակ Ռուսաստանի կամ Չինաստանի կառավարությունները կարող էին ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նախօրեին միջամտել ընտրողների գրանցման կայքի աշխատանքի դադարեցմանը»,-հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հատուկ կոմիտեն։ Այս մասին հայտնում է Ռաջիվ Սիալը բրիտանական The Guardian թերթում։ Պարբերականը գրում է, որ «Համայնքների պալատի պետկառավարման ու սահմանադրական հարցերով հանձնաժողովի զեկույցը խորը մտահոգություն է հայտնում՝ «Բրեքսիթի» մասին անցած տարվա քվեարկությանը օտարերկրյա ազդեցության վերաբերյալ չհաստատված մեղադրանքների կապակցությամբ»։
Հեղինակը հիշեցնում է, որ «կառավարությունը ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի ժամանակ ստիպված է եղել երկարացնել գրանցման վերջնաժամկետը, քանի որ կառավարական կայքը հունիսի 7-ին՝ գրանցման ավարտից 100 րոպե առաջ դադարել էր աշխատել։ Կայքի աշխատանքի դադարեցումը մտավախություններ էր առաջացրել, որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող էին զրկվել քվեարկելու իրավունքից»։
Այն ժամանակ, կառավարությունը հայտնել էր, որ կայքը «կանգնել» է «օգտատերերի աննախադեպ քանակի պատճառով, քանի որ ավելի քան 500 հազար մարդ փորձում էր գրանցվել վերջին օրը»։
Սակայն զեկույցում ասվում է, որ «կան նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ կայքը շարքից հանել է բոտնեթների՝ վնասակար ծրագրային ապահովումով վարակված համակարգչային ցանցի գործածումով DDoS հարձակումը»։ Նման հարձակման «առանցքային ցուցիչները, խորհրդարանականների խոսքով, «ընտրված ժամանակն ու օգտատերերի քանակի հարաբերական ցուցանիշներն են»։
Նաեւ զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կիբերակտիվությունը հասկանում են գերազանցաբար տեխնիկական կողմից ու համակարգչային ցանցերի տեսակետից։ Իսկ օրինակ Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործում են կոգնիտիվ մոտեցում, որի հիմքում զանգվածների հոգեբանության ու մարդկանց օգտագործելու ուղիների ըմբռնումն է։ «Ակնհայտ է,որ ընտրություններին ու հանրաքվեներին միջամտելու հարցում կիբերհարձակման մասին տարբեր պատկերացումներ կան՝ մի կողմից որպես զուտ տեխնիկական ֆենոմեն, իսկ մյուս կողմից՝ համակարգչային շրջանակներից դուրս եկող երեւույթ՝ հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով»,- մեջբերում է հոդվածագիրը զեկույցի եզրակացություններից մեկը։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...