Հնարավո՞ր է արդյոք ապրել Մարսի վրա
Մարսի վրա, առանց Երկրի ռեսուրսների աջակցության, կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար, գիտնականները սա վաղուց են հայտնաբերել: Բրաունի համալսարանի Արեգակնային Համակարգի-ի ներկայացուցիչ Ջեյմս Հեդը համոզված է.
«Մարսի վրա բավարար քանակի ջուր կա։ Թեև այն սառույցի տեսքով է, դա բավարար է, որպեսզի այն համարձակները, որոնք մտադրվեն երբևէ բնակվել Մարսի վրա՝ կարողանան Երկիր մոլորակի ռեսուրսներից անկախ ապրել այնտեղ: Եթե Երկիրը դառնա ապրելու համար անհարմար վայր, տեղի ունենա ինչ-որ աղետ, Մարսը կդառնա երկրացիների երկրորդ տունը»,- կարծում էգիտնականը:
Գիտնականի խոսքերով՝ Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը հենց Մարսն է.
«Լուսինը չափազանց չոր է, Վեներան՝ չափազանց տաք, իսկ Մարսը հարմար է բնակության համար»:
Նա նշել է, որ Կարմիր մոլորակի մակերևույթի և հողի վրա կարող են լինել պարզունակ կյանքի ձևերը, ինչպիսիք գոյություն ունեն Արկտիկայում, բայց ստույգ ապացույցներ գիտնականները դեռ չեն հայտնաբերել։
Իհարկե, Մարս արտագաղթելու ցանկությունն ու հնարավորություններն առայժմ միայն հիպոթետիկ են, սակայն գիտնականները գոնե գիտեն, թե ինչ փնտրել այնտեղ:
Կենսագործունեության նշույլներ այնտեղ, հաստատ, կան:
Բացի այդ, արկտիկական սառնամանիքներում գիտնականները գտել են անսվոր կենսադիմացկուն բակտերիաներ, և փորձարկել են՝ ինչպես կդիմանան դրանք հարևան մոլորակի վրա: Ստեղծել են բոլոր պայմանները Մարսին նմանվող, անգամ բազմապատիկ անգամ ավելի բարձր ճառագայթային դաշտ, իսկ բակտերիաները դիմացել են ու անգամ բազմացել:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը