Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչեւ 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում:
Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018 թվականին ակտիվորեն աշխատում եւ ժամանցն էր անցկացնում համացանցում 6 տոկոսով ավելի շատ մարդ, քան դրանից մեկ տարի առաջ. 2017 թվականին համացանցն ուներ 3.6 ակտիվ օգտատեր կամ բնակչության 49 տոկոսը: Սակայն այժմ աճի տեմպերը նվազում են, հաղորդում է «Ինվեստ-Ֆորսայտ»-ը:
Առավել հաճախ համացանց մուտք գործելու սկզբնակետը սմարթֆոնը կամ հեռուստատեսային սարքն է, որոնց միջոցով հասանելի է դառնում մեդիակոնտենտը, որն առավել հաճախ ֆոտոն եւ վիդեոն է: Ամենաարագ աճող հարթակները Instagram-ն ու YouTube-ն են:
Ինչպես նշում է փորձագետը, շատերի մոտ ինտերնետից կախվածությունն այնքան ուժեղ է, որ նրանք վախենում են ձեռքից թողնել բջջային սարքը. չափահաս օգտատերերի 26 տոկոսը պնդում է, որ գտնվում է համացանցում գրեթե անդադար, եւ դա բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Դա մարտահրավեր է ամբողջ թվային աշխարհի եւ ընկերությունների համար, որոնք աշխատում են այդ շուկայում: Հանրության ճնշման ներքո Apple-ը, Google-ը, Facebook-ը եւ YouTube-ը հրաժարվել են ամեն գնով օգտատերերին ներգրավելու հայեցակարգից եւ թողարկել են հավելվածներ կամ գործիքներ, որոնք օգնում են պայքարել տեխնոլոգիական կախվածության դեմ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը