Սեքս, որը վտանգավոր է առողջության համար
Բրիտանացի եւ իտալացի գիտնականները համատեղ հնգամյա ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ կա սեքս, որը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա:
երկու հազար կամավորների հետ տարվող աշխատանքի ընթացքում պարզվել է, որ այն կանայք եւ տղամարդիկ, որոնք սեքսով են զբաղվում հարկադրված, ստիպված այս կամ այն պատճառով, ձեռք են բերում սրտանոթային եւ դիաբետիկ հիվանդությունների հակում, իսկ նրանք, ովքեր տառապում են այդ խնդիրներով, ավելի են խորացնում դրանք:
Գիտնականները նշում են, որ նման սեքսը ոչ թե օգուտ, այլ վնաս է առողջության եւ մարմնի համար եւ խուսափում են հնարավորին չափ խուսափել նման սեքսով զբաղվելուց:
Բրիտանացի պրոֆեսոր Քրիստիան Ջարեթը նշում է, որ հատկապես կանայք, երբ ստիպված սեքսով են զբաղվում այն տղամարդու հետ որին ոչ միայն չեն սիրում, այլ նույնիսկ ատում են, մեծ ռիսկի են դիմում լուրջ հիվանդություններ ձեռք բերելու համար, քանի որ քաջ գիտակցում են, որ սխալ են վարվում եւ դրա համար խորը ցնցումների են ենթարկվում, որը մնում է մարմնի ներսում:
Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց, բայց գիտնականները նշում են, որ այն բնորոշ է հիմնականում կանանց:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը