Գերմանիայի ԱԳ նախարարը համաշխարհային համայնքին կոչ է արել օգնել Աֆրիկային
Գերմանիայի արտգործնախարար ԶԻգմար Գաբրիելը համաշխարհային համայնքին կոչ է արել օգնել հաղթահարել Աֆրիկայում սովի հետ կապված հումանիտար աղետը։ Ելույթ ունենալով այդ թեմային նվիրված միջազգային համաժողովում, նա հայտնել է, որ խոսքը «մարդկանց սարսափելի աղետալի դրության մասին է» ։ «Պետք է շտապ օգնություն, որպեսզի այդ մարդիկ ողջ մնան»,- ասել է նա, փոխանցում է DW-ն։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին շեշտել է, որ ՆԻգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում ու Եմենում աղետալի վիճակում է գտնվում 20 մլն մարդ։ «Աղետի պատճառը հակամարտությունների, երաշտի ու մարդկանց հարկադիր տեղահանման մահացու համադրությունն է»,- ասել է նա։
Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը շեշտել է, որ Գերմանիան կանոնավոր օգնությունից բացի աղետի տարածաշրջան է ուղարկում լրացուցիչ 400 մլն եվրո։ Միաժամանակ նա քննադատել է Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային ու Չինաստանին, որոնց «աջակցությունը զրոյական է»։
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում հիմա խոշորագույն հումանիտար ճգնաժամն է1945-ից հետո, կազմակերպության հիմնադրման պահից սկսած։ Աղետը հաղթահարելու համար 5․3 մլրդ եվրո է պետք։ Հումանիտար աղետի շեմին գտնվող երկրներին ոչ միայն սննդամթերք է պետք, այլ բժշկական ու սանիտարական օգնություն, նաեւ հատուկ օգնություն երեխաներին։
NEWS.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...