ԱՄՀ ղեկավարը կանխատեսում է տնտեսության աճ
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ լավատեսական կանխատեսում է արել, բայց նախազգուշացրել է հովանավորչական միջոցառումների վնասակարության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Վեց տարվա հետ մնացող աճի տեմպերից հետո համաշխարհային տնտեսությունը ուժ է հավաքում, քանի որ ցիկլային վերականգնումը խոստանում է աշխատատեղերի, եկամուտների ու բարեկեցության աճ․- ասել է նա Բրյուսելում իր ելույթի ժամանակ,- Մենք սպասում ենք համաշխարհային տնտեսության մեջ գարնան սկզբին, ու չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը»։
Այսաստտիճան լավատեսական հայտարարությունը ազդարարում է այն մասին , որ ԱՄՀ-ն կարող է բարելավել մակրոտնտեսական կանխատեսումները իր համաշխարհային կանխատեսման մեջ, որը կհրապարակվի ապրիլի 18-ին։ Հունվարին ԱՄՀ-ն ակնկալում էր ընթացիկ տարում ՀՆԱ-ի 3․4 տոկոսի աճ, 2016-ի 3․1 տոկոսի աճից հետո։
Բացի դրանից Լագարդը առանձնացրել է մի շարք վտանգներ, այդ թվում Եվրոպայում քաղաքական անկայունությունը ու աշխարհում հովանավորչական տրամադրությունների աճը։ Առեւտրային հոսքերի սահմանափակումը կդառնա «վնաս, որը հասցնում ես ինքդ քեզ» ու բացասաբար կանդրադառնա սպառողների ու աշխատողների վրա, ասել է նա։
Սահմանափակող միջոցառումների փոխարեն, ԱՄՀ ղեկավարը առեւտրային բալանսի բարձր դեֆիցիտով ու զգալի պրոֆիցիտով երկրներին խորհուրդ է տվել ընդլայնել համագործակցությունը՝ դիսբալանսը վերացնելու նպատակով։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի