Գիտնականները նշել են երկարակեցության ամենակարեւոր պայմանը
Հարավային Դանիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ է անհրաժեշտ երկարակեցության համար: Պարզվել է, որ մարդկանց կյանքի տեւողությունն ավելանում է զարգացած առողջապահական համակարգով երկրներում, որն առաջին հերթին ուղղված է առողջության պահպանման վրա:
Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 16931 մարդու տվյալներ, որոնք հասել են 100 տարեկանի եւ ծնվել են 1870 եւ 1904 թվականների միջակայքում:
Նրանցից 10 995-ը շվեդներ են եղել, մնացածը՝ դանիացիներ: Գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Դանիայում կյանքի տեւողությունը երկար է եւ շարունակում է աճել, իսկ երկարակյացներն ավելի ուշ տարիքում են մահանում, քան Շվեդիայում: Սակայն դրա հետ մեկտեղ Շվեդիայում մահացության ընդհանուր մակարդակը ցածր է եղել, քան Դանիայում:
Վերլուծելով բոլոր տվյալները՝ գիտնականները ենթադրել են, որ կյանքի տեւողության տարբերությունները կարող են բացատրվել նրանով, որ Դանիայում նկատվել է առողջության ցուցանիշի բարելավում, որը առօրյայում ակտիվություն է կոչվում (ADL): Բարձր ADL-ով տարեց մարդիկ կարող են հետեւել եւ հոգ տանել իրենց մասին եւ կողմնակի խնամք չեն պահանջում:
Դանիայի առողջապահության համակարգն, ըստ գիտնականների, ուղղված է այդ ցուցանիշի պահպանմանը, իսկ Շվեդիայում վերջին տարիներին տարեցների բժշկական սպասարկումը վատթարացել է:
Այսպիսով կյանքի տեւողության ավելացման համար անհրաժեշտ է զարգացնել առողջապահության համակարգը՝ այն ուղղելով մարդկանց առողջության պահպանմանը եւ առողջ, ավելի ակտիվ կենսակերպ վարելու մոտիվացամանը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը