Ադրբեջանը միայն պարտվում է, իսկ Գերմանիան եւ Հունգարիան՝ հաղթում
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը, մեղմ ասած, դաժան վարվեց Էստոնիայի ազգային թիմի հետ: Դժվար է ասել, թե ինչու գերմանացիները որոշեցին այդքան խիստ լինել էստոնների նկատմամբ, բայց փաստն այն է, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի C խմբում գրանցվեց ամենախոշոր հաշիվը՝ 8:0:
Այս խմբի մյուս խաղում հյուսիսիռլանդացիները մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեցին բելառուսներին:
Մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են Հյուսիսային Իռլանդիան եւ Գերմանիան, բայց առաջիններն անցկացրել են՝ չորս, իսկ գերմանացիները՝ երեք խաղ:
Արդեն տեղեկացրել ենք, որ E խմբում Ադրբեջանը Բաքվում խայտառակ հաշվով՝ 5:1, պարտություն է կրել Սլովակիայից, իսկ մյուս խաղում Հունգարիան 1:0 հաշվով շատ կարեւոր հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ:
Այժմ Հունգարիան չորս խաղից հետո վաստակելով ինը միավոր գլխավորում է խմբի աղյուսակը: Խորվաթիան եւ Սլովակիան վաստակել են վեցական, իսկ Ուելսը երեք միավոր: Ադրբեջանը միավոր չունի: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, կրկին Բաքվում, Ադրբեջանը 3:1 հաշվով պարտվել էր Հունգարիային:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին