Հայաստանը Հունաստանին երբեք չէր հաղթել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Հունաստանի ազգային թիմի նկատմամբ, այն էլ Աթենքում: Պատմական, քանի որ 1991թ. սեպտեմբերի 21-ից հետո հայաստանի ազգային թիմը անգամ գոլ չէր խփել հույների դարպասը, իսկ հիմա վերցրինք եւ հաղթեցինք: Ընդ որում, այն ժամանակ, երբ սպասելիքներ առանձնապես չկային:
Արդեն երրորդ րոպեին պարզ էր, որ հույները խնդիրներ ունեն: Նրանք դանդաղ էին եւ առանձնապես լուրջ չէին մոտենում մեր հավաքականին: Իսկ Հայաստանի հավաքականի պրեսինգն ու արագ հակագրոհները տվեցին իրենց արդյունքը:
Ութերորդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո, բավական դժվարին դիրքից հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը:
Հույներն այս գոլից հետո շարունակում էին նույն պարզագույն խաղը ցուցադրել: 32-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո, խաբս տալով Սոկրատիս Պապաստաթոպուլիսին, գեղեցիկ հարվածով հաշիվը 2:0 դարձրեց շատ լավ հանդիպում անցկացրած Գեւորգ Ղազարյանը:
Առաջին խաղակեսը մի կերպ ավարտվեց: Մի կերպ, քանի որ վնասվածքների շարան սկսվեց եւ մրցավարը ստիպված ավելացրեց մոտ ինը րոպե:
Երկրորդ խաղակեսը մեր հավաքական, մեղմ ասած, վատ սկսեց: Հոգեբանորեն պատրաստ չէին: Հետեւանքը եղավ այն, որ Զեկան երկրորդ խաղակեսի իններորդ րոպեին հաշիվը դարձրեց 2:1:
Այս գոլից հետո էլ Հայաստանի հավաքականը լավ տպավորություն չէր թողնում, եւ թվում էր, թե ուր որ է բաց են թողնելու երկրորդ գոլը: Փրկություն էր եզակի հակագրոհներից մեկի ժամանակ Տիգրան Բարսեղյանի խփած գոլը: Առաջին հարվածը հետ եկավ ձողափայտից, բայց երկրորդ հարվածով հաշիվը դարձավ 3:1:
Թվում էր, թե արդեն հաղթանակն ապահովված է, քանի որ վնասվածք ստացավ Սյոպիսը եւ հույները մնացին տասը հոգով: Չնայած այս ամենին, մեր ֆուտբոլիստները հաջողացրին մանկական գոլ բաց թողնել: Ֆորտունիսը 87-րդ րոպեին շրջանցելով հինգ ֆուտբոլիստի եւ դարպասապահին կրճատեց հաշիվը:
Հետո մեր ֆուտբոլիստները կարող էին հաշիվը դարձնել 4:2, բայց խաղը ավարտվեց 3:2 հաշվով եւ մեր հավաքականն առաջին անգամ հաղթեց Հունաստանի ազգային թիմին եւ մրցաշարային աղյուսակում վեց միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական:
Top-News.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...