Օքսֆորդի եւ Հարվարդի գիտնականները պատմել են, թե ինչպես է համացանցը փոխում մարդու ուղեղը
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ համացանցն իսկապես ազդում է ուղեղի վրա, ընդ որում փոփոխություններն անդրադառնում են ուշադրության, հիշողության եւ սոցիալական փոխազդեցության հատվածների վրա:
«Համացանցում հարցումների եւ ծանուցումների անսահման հոսքն առաջացնում է ուշադրության մշտական ցրվածություն, ինչն արդյունքում նվազեցնում է մեկ խնդրի վրա կենտրոնանալու կարողությունը», - MedicalXpress-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NICM Բժշկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոզեֆ Ֆյորտը:
Մի կողմից համաշխարհային սարդոստայնը ցանկացած տեղեկատվության հասանելիության յուրատեսակ միջոց է: Սակայն հաշվի առնելով այն, որ այդ տեղեկատվական բազան բառացիորեն ձեռքի տակ է, դա կարղ է անդրադառնալ գլուղեղում տեղեկատվության պահպանման վրա:
Համացանցի հնարավոր բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու համար փորձագետները, մասնավորապես, խորհուրդ են տալիս համացանցի օգտագործման ժամանակ նվազեցնել բազմախնդրայնությունը, կրճատել երեկոյան ժամերին օնլայն ակտիվությունը, ավելի շատ ուշադրություն դարձնել անձնական շփմանը:
Դա հատկապես կարեւոր է երեխաների դեպքում. ծնողները պետք է սահմանափակեն այն ժամանակը, որը նրանք անցկացնում են սմարթֆոնների եւ համակարգիչների առաջ:
Պետք է հիշել, որ երեխաներն առավել խոցելի են նման երեւույթների դեպքում, ինչպիսիք են կիբերահաբեկումները եւ ադդիկտիվ վարքագծի (կախվածության) ձեւավորումը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են World Psychiatry ամսագրում: Հետազոտության ուղղությամբ աշխատել են Սիդնեյի Արեւմտյան համալսարանի, Հարվարդի համալսարանի, Կինգս քոլեջի, Օքսոֆորդի համալսարանի եւ Մանչեսթերի համալսարանի մասնագետները:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները