Արհեստական ինտելեկտը կարող է թաղել մեզ ապատեղեկատվության կույտի մեջ
New York Times-ը մարդկանց վրա փորձարկել է տեքստային գեներացիայի նորագույն ալգորիթմերը: Դրանք արագորեն բարելավվում են. առավել դժվար է դառնում տարբերել մարդու գրած եւ մեքենայի կազմած տեքստը, գրում է Hightech+-ը:
Առավելագույնը մի քանի տարի անց դա զանգվածային թիրախավորման զենք կդառնա:
Վերջին շրջանում 2 տպավորիչ ալգորիթմ է ի հայտ եկել, որոնք համադրում են իրական տեքստերը: Դրանցից մեկը GPT-2-ն է, որը ստեղծել են OpenAI-ում եւ անմիջապես գաղտնիացրել:
Սակայն մշակողները մտադիր են բացահայտել բոլոր մանրուքները մոտ ժամանակներս: New York Times թերթը բացահայտել է այդ տեխնոլոգիան եւ դրա վտանգները: Այժմ լրագրողները վստահ են, որ մի քանի տարի անց համացանցը կթաղվի կեղծ տեղեկատվության կույտի մեջ:
Լրագրողները շարունակում են հետազոտությունը սոցցանցերում գրառումների ձեւաչափով: Նրանք ընտրել են, թե ում պետք է քննադատել՝ հանրապետականներին կամ դեմոկրատներին, կամ ներգաղթյալների հոսքն ու առողջապահության գները:
Արդյունքը տպավորիչ է: Օրինակ, հաղորդագրություններից մեկում նույնիսկ կա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կեղծ թվիթթերյան հղումը:
Թերթը նշում է, որ նկատելի են նաեւ արհեստական ինտելեկտի թերությունները: Հոդվածներում հաճախ չկա տրամաբանություն, իսկ որոշ արդյունքներ իմաստ չունեն:
Այդուհանդերձ, լրագրողները վստահ են՝ մոտ ապագայում այդ տեքստերն անհնար կլինի տարբերել մարդու կազմած տեքստերից:
Եվ դա նշանակում է, որ մենք կթաղվենք ապատեղեկատվության կույտի, ֆեյք նորությունների եւ կարծիքների մեջ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը