Ռուսաստանն առանց խղճի խայթի հաղթեց Սան Մարինոյին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի I խմբում Ռուսաստանի հավաքականը Սարանսկում հյուրընկալել էր Սան Մարինոյի հավաքականին:
Ռուսաստանի ընտրանին, մեղմ ասած, անհյուրընկալ գտնվեց հյուրերի՝ գաճաճ երկրի հավաքականի նկատմամբ եւ հաղթեց ոչ ֆուտբոլային՝ 9:0 հաշվով, սահմանելով նոր ռեկորդ ազգային հավաքականի համար: Մինչ այս հաղթանակը Ռուսաստանի ամենախոշոր հաշվով հաղթանակը 7:0-ն էր:
Ռուսաստանի հավաքականի կազմում հինգ գոլ խփեց Ձյուբան, երկու գոլ՝ Սմոլովը, մեկը՝ Կուդրյաշովը, իսկ մեկ անգամ էլ ինքնագոլ գրանցվեց:
Նույն խմբում բելգիացիները քրիստոնեաբար 3:0 հաշվով հաղթեցին Ղազախստանին, իսկ Շոտլանդիան ծանր պայքարում 2:1 հաշվով հաղթեց Կիպրոսին:
Մրցաշարային աղյուսակը հունիսի 9-ի դրությամբ.
1 Բելգիա 3 3 0 0 8 - 1 9
2 Ռուսաստան 3 2 0 1 14 -3 6
3 Շոտլանդիա 3 2 0 1 4 - 4 6
4 Կիպրոս 3 1 0 2 6 - 4 3
5 Ղազախստան 3 1 0 2 3 - 7 3
6 Սան Մարինո 3 0 0 3 0 - 16 0
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին