Ադրբեջանը Բաքվում պարտվեց Հունգարիային
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի շրջանակներում E խմբում ընդգրկված Ադրբեջանի հավաքականը Բաքվում ընդունել էր Հունգարիայի ազգային թիմին:
Խաղից առաջ ադրբեջանցի ֆուտբոլիստները եւ հավաքականի մարզիչ Նիկոլ Յուրեւիչը վստահեցնում էին, որ անպայման կհասնեն հաղթանակի: Այլ կերպ էին մտածում Մարկո Ռոսսիի ղեկավարած թիմի ֆուտբոլիստները:
Արդեն ութերորդ րոպեին Վիլի Օրբանը խփեց Հունգարիայի հավաքականի առաջին գոլը: Գոլից հետո ադրբեջանցիները գնդակով ավելի շատ էին, բայց դրանից որեւէ օգուտ չէին կարողանում ստանալ:
Երկրորդ խաղակեսի ութերորդ րոպեին Վիլի Օրվանը հաշիվը դարձրեց 2:0: Ամենայն հավանականությամբ ութերորդ րոպեին Ադրբեջանի հավաքականը կորցնում է դիմադրելու ներուժը:
69-րդ րոպեին Մահիր Մեդվեդեւը հաշիվը դարձրեց 2:1, ոգեւորելով 11 հազար երկրպագուներին, բայց երկու րոպե անց Դավիդ Հոլմանը հաշիվը դարձրեց 3:1:
Նույն ենթախմբում կայացավ եւս մեկ խաղ: Խորվաթիան 2:1 հաշվով հաղթեց Ուելսին:
Երեք խաղից հետո վեցական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Խորվաթիայի եւ Հունգարիայի հավաքականները: Երկու խաղից հետո երեքական միավոր ունեն Սլովակիայի եւ Ուելսի հավաքականները:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին