«Չելսին» գեղեցիկ տեսահոլովակներով է հրաժեշտ տվել Ազարին
«Չելսին» գեղեցիկ տեսահոլովակներով է հրաժեշտ տվել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, որը հինգ տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Անգլիական ակումբը շնորհակալություն է հայտնել 28-ամյա ֆուտբոլիստին յոթ տարվա համագործակցության համար։
Տրանսֆերը ռեկորդային է Արքայական ակումբի համար՝ 88,5 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Telegraph-ը։ Բացի այդ տիտղոսների, մրցանակների եւ արդյունավետության պայմանավորված ցուցանիշին հասնելու դեպքում, «Չելսիի» բոնուսները կկազմեն 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նշված հնարավոր նվաճումները իրատեսական են՝ Իսպանիայի չեմպիոնի, Չեմպիոնների լիգայի գավաթակրի կոչումներ, գոլերի որոշակի քանակ։
Ֆուտբոլիստի շնորհանդեսը մադրիդյան ակումբում տեղի կունենա հունիսի 13-ին։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։
«Ռեալի» նախորդ ամենաթանկ տրանսֆերը պատկանում էր ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որի համար իսպանական ակումբը 2013-ին Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 85,3 միլիոն ֆունտ ստերլինգ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին