Գիտնականները հատուկ ալգորիթմ են հայտնագործել, որը կանխատեսում է կինոաստղերի հաջողությունը
Դատելով ամեն ինչից՝ շատ շուտով դերասանների համար աշխատանքի որոնումով կզբաղվի համակարգիչն առանց մարդու միջամտության: Լոնդոնում Մարիա թագուհու համալսարանից գիտնականների թիմը հատուկ ալգորիթմ է ստեղծել, որն ունակ է հաշվարկել այս կամ այն կինոաստղերի հաջողությունը, հաղորդում է Planet Today-ը:
Որպեսզի մեքենան կարողանա սեփական եզրակացություններն անի այս կամ այն դերասանների նկատմամբ, հետազոտողները ստիպված են եղել նեյրոցանց բեռնել կինոինդուստրիայի մոտ 2.5 մլն աշխատակիցների պրոֆիլներ:
Հենց դրանց հիման վրա ալգորիթմն իրականացնում է աստղային կարիերայի ներկայացուցիչների հաջողությունը:
Բացի այդ մեքենան կարողացել է մի շարք հետաքրքիր փաստեր պարզել կինոաստղերի գործունեության մասին: Դրանցից մեկն օրինակ վերաբերում է «սառը գծին»՝ պահի, երբ դերասանները նոր նախագծի որոնումներում են գտնվում:
Պարզվել է, որ դերասանուհիները կյանքի նման պահերը ավելի ծանր են վերապրում, քան արական սեռի նրանց գործընկերները: Տղամարդիկ կարողանում են ուշքի գալ երկարատեւ դադարից հետո եւ շարունակել աշխատանքն այն ժամանակ, երբ կինոինդուստրիայի գեղեցիկի սեռը կարող է երկար ժամանակ կորել՝ շարունակելով փնտրել իդելական դեր:
Բացի այդ ալգորիթմը հաշվարկել է, որ դերասանների համար ոսկե տարիները նույնպես տարբերվում են:
Տղամարդկանց մոտ այդ շրջանը շատ ավելի ուշ է լինում: Կանայք երիտասարդ տարիներին առավել շատ դերեր են ստանում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ