Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով
Armsport-ը գրում է.
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկել է Norway Chess սուպերմրցաշարը:
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ըստ մրցաշարի կանոնների՝ յուրաքանչյուր պարտիայում պետք է հաղթող որոշվի: Արոնյանն ու Գրիշչուկը հիմնական պարտիան ավարտեցին ոչ-ոքի, և հաղթողը որոշվեց արմագեդոնում:
Այստեղ ավելի ուժեղ էր մեր շախմատիստը:
Այս հաղթանակցի հետո Արոնյանը վաստակեց 1.5 միավոր: Հայկական շախմատի առաջատարը կիսում է 1-4-րդ հորիզոնականները Շաքրիյար Մամեդիարովի, Դին Լիրենի և Յանգի Յուի հետ:
Հաջորդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին