Norway Chess Blitz․ Լեւոն Արոնյանը երկրորդ տեղն է կիսել Մագնուս Կարլսենի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 4-ին մեկնարկելիք Norway Chess սուպերմրցաշարի մասնակիցները հիմնական պայքարից առաջ անցկացրել են կայծակնային խաղի մրցաշար, որի հաղթողի կոչումը նվաճել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Երկրորդ տեղը կիսել են հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 6-ական միավոր։
Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, չինացի Յու Յանջիին, ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ չինացի Դին Լիրենի հետ։ Միակ պարտությունը կրել է Վաշյե-Լագրավի հետ պարտիայում։
Հիմնական մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Գրիշչուկի հետ։ Ամեն տուրում ոչ ոքի դեպքում, կանցկացվի կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին