Դու ամպերից էլ հոգ կտանես իմ մասին. «Ռեալի» մահացած ֆուտբոլիստի որդու հուզիչ նամակը՝ հորը
Խոսե Անտոնիո Ռեյեսի կրտսեր որդին այս լուսանկարն է հրապարակել համացանցում և նշել, որ այն հոր հետ վերջին նկարն է: Իսկ ավագ որդին Ինստագրամում հորը հրաժեշտի նամակ է գրել:
«Այդ օրը դու, ինչպես միշտ, ինձ խորհուրդներ էիր տալիս, իսկ հետո գնացիր, այս անգամ հավերժ: Այդ օրն իմ կյանքում ամենածանր օրն էր: Ես միշտ հպարտանալու եմ քեզանով: Հայրիկ միայն ես և դու գիտենք, թե ինչքան էինք սիրում իրար: Ես հիմա գիտեմ, որ դու ամպերից էլ հոգ կտանես իմ մասին, իսկ ես երբեք չեմ մոռանա քեզ: Ես քեզ սիրում եմ, հայրի՛կ»,- գրել է մահացած ֆուտբոլիստի ավագ որդին:
Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը մահացել է ավտովթարից: Նրա վարած մեքենան ընթացել է 237 կմ/ժամ արագությամբ: Ըստ նախնական տվյալների` պայթել է անիվներից մեկը, որից հետո մեքենան դուրս է թռչել ճանապարհից և բռնկվել: Ռեյեսը և նրա եղբայրներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուսը՝ սաստիկ այրվածքներով հոսպիտալացվել է:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին