Մոուրինյոն ցանկանում է չեմպիոնություն նոր երկրում եւ Չեմպիոնների լիգայի երրորդ գավաթը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 2018թ․ դեկտեմբերին հեռացված պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է իր առաջիկա նպատակների մասին։
«Նոր երկրում չեմպիոնությունն ու Չեմպիոնների լիգայի երրորդ գավաթը։ Սա այն է, ինչ ցանկանում եմ ունենալ առաջիկայում։ Բայց ես նաեւ ցանկանում եմ լինել երջանիկ։ Չեմ ընդունի առաջարկ, որը չի տա որոշակի երաշխիքներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Այս հայտարարությունից հետո եվրոպական մամուլը կանխատեսել է, որ Մոուրինյոյի հաջորդ ակումբը կլինի կամ ֆրանսիական ՊՍԺ-ն, կամ էլ գերմանական «Բավարիան»։
56-ամյա Մոուրինյոն «Պորտուի» հետ դարձել է Պորտուգալիայի կրկնակի, «Չելսիի» հետ՝ Անգլիայի եռակի, Միլանի «Ինտերի» հետ՝ Իտալիայի կրկնակի, Մադրիդի «Ռեալի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն։
Չեմպիոնների լիգայում նա հաղթել է «Պորտու» եւ «Ինտերի» հետ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին