Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել է Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը Լոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինի Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն Ռուբինյան Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև Կողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո Պերկովիչ Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները

Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը
Գիտություն

Կանաչ սուրճ. ինչ գիտենք սուրճի դիետիկ հատկությունների մասին

Սուրճի չբոված կանաչ հատիկներից պատրաստված ըմպելիքն ավելի շուտ թեյ է հիշեցնում, քան թունդ առույգացնող սեւ սուրճ: Սակայն հատկապես չբոված հատիկներն են առավել օգտակար: Կանաչ սուրճը բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հաջողությամբ պայքարում են ազատ ռադիկալների եւ օրգանիզմում օքսիդացման պրոցեսների դեմ: Կանաչ սուրճը մեր օրգանիզմից հաջողությամբ դուրս է բերում տոքսինները, երիտասարդացնում եւ պահպանում է առողջությունն ու գեղեցկությունը, նպաստում է քաշի նվազմանը: Կանաչ սուրճի օգտակար հատկությունները զգալիորեն գերակայում են նրա անբավարար ընդգծված համի հանդեպ:

Կանաչ սուճը նիհարելուն շատ ավելի արագ կնպաստի, եթե լրացվի ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Ինչո՞ւ: Որովհետեւ կանաչ սուրճը քլորագենաթթու է պարունակում, որն, իր հերթին, օժտված է ճարպը հենց այն ժամանակ այրելու հատկությամբ, երբ մարդն զբաղված է ֆիզիկական որեւէ վարժության կատարմամբ: Այս թթուն բացակայում է բոված սուրճերում, քանի որ ճարպի այրման համար պատասխանատու թթուն բարձր ջերմաստիճաներում քայքայվում է:

Կանաչ սուրճը վաճառքում վերջերս է հայտնվել եւ արդեն մեծ տարածում է գտել: Այս ըմպելիքն ակտիվաացնում է օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսները, որի շնորհիվ քաշից ազատվում են առանց որեւէ դեղամիջոցի, ուժասպառ անող ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ցածրկալորիական սննդակարգերի: Չնայած ամեն դեպքում ստիպված եք սահմանափակել քաղցրեղենը եւ նվազեցնել կալորիաների օրական քանակը, բայց ստիպված չեք լինի քաղցել: Ամեն դեպքում, հարկադրված կլինեք նաեւ մարզանք կատարել, չնայած ոչ ուժասպառության աստիճանի:

Ի տարբերություն բովածի՝ կանաչ սուրճը լավ փակված ամանով մութ տեղում պահելիս իր հատկությունները չի կորցնում: Այն անհրաժեշտ քանակով պետք է պատարստել օգտագործելուց անմիջապես առաջ: Կանաչ սուրճը բովելով եւ աղալով պատրաստում են այնպես, ինչպես մեզ համար սովորական սուրճը:

Սովորական ավանդական սուրճը եւս նպաստում է նիհարելուն, եթե այն առանց շաքարի, կաթի եւ սերուցքի խմեք: Սակայն դա շատ դանդաղ է կատարվում: Եթե կանաչ սուրճ խմեք, քաշն ավելի սրընթաց է նվազում, իսկ չբոված սուրճում պարունակվող բուսական կոմպոնենտների շնորհիվ մաշկի առաձգականությունը մեծանում է: Մեկ ամսում կարելի է կորցնել մինչեւ 4 կգ, սակայն կրկին ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ցածրկալորիական սննդակարգի պարագայում: Եթե սպորտով զբաղվելով եւ ճիշտ սնվելով նույնպես կարելի է նիհարել, այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ կանաչ սուրճը՝ կմտածեք դուք: Այո՛, կարելի է եւ առանց դրա: Սակայն քաշի նվազման լավ արդյունքների, առողջության ամրապնդման, գեղեցկության պահպանման կարելի է հասնել միայն կանաչ սուրճ օգտագործելով: Քլորագենաթթուն, որը միայն կանաչ սուրճի մեջ է պարունակվում, ոչ միայն նիհարելուն է օգնում, այլեւ իր հակաօքսիդանտային հատկության շնորհիվ դրական է ազդում առողջության եւ մաշկի վիճակի վրա:

Առավել լավ է կանաչ սուրճը խմել սնվելու միջակայքերում: Խորհուրդ չի տրվում խմել գիշերը եւ սոված ժամանակ: Կանաչ սուրճի վերաբերյալ կան եւ՛ դրական, եւ՛ բացասական արձագանքներ: Պարզապես ոմանք ցանկանում են ուղղակի սուրճը խմել ու նիհարել՝ իրենց կողմից ոչ մի ջանք չներդնելով: Կանաչ սուրճն այդ դեպքը չէ: Հարկադրված կլինեք մի փոքր ջանք եւս ներդնել: